Մեղրիի քաղաքապետի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է դատարան. Գեղամ Մանուկյան
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է դատարան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Դատախազության շենքի դիմաց հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Դատական նիստի օր, ժամի մասին հայտնի դառնալուց հետո շատ արագ կտեղեկացնենք մեր հայրենակիցներին, որովհետեւ Մեղրիի քաղաքապետը, Սյունիքում ձերբակալված 5 տասնյակից ավելի մեր հայրենակիցները ոչ թե ենթարկվում են քրեական հետապնդման, այլ դարձել են այս հակահայ վարչակազմի գերին»,- ասաց Մանուկյանը։