Դադարեցնում ենք ակցիան. ոստիկան է վատացել. Արծվիկ Մինասյան
ОбществоՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, քիչ առաջ դիմելով Դատախազության շենքի մոտ հավաքված ցուցարարներին խնդրեց, որ դադարեցնեն բողոքի ակցիան:
«Մեր պայքարը հավիտենական է ու մեր պայքարը շարունակական է, ուղղակի այս պահին մենք խնդրում ենք դադարեցնել ակցիան, որովհետև ոստիկանը վատացել է: Առողջություն ցանկանանք նրան, նա մեր քաղաքացին է, մեր հայրենակիցը: Ես խնդրում ենք ձեզ, որ մեր պահանջների տերը լինենք»,- ասաց Մինասյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ դատախազության շենքի դիմաց պատ կազմած ոստիկաններից մեկի վիճակը վատացավ: Ակցիայի մասնակիցներն առաջին օգնություն ցուցաբերեցին նրան և ազատեցին ճանապարհը շտապօգնության մեքենայի համար: