Այս պահին մեր գործընկերները պատրաստվում են Ծիծեռնակաբերդի տարածքում կայանալիք միջոցառմանը․ Արայիկ Հարությունյան
BlogosphereՎարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս պահին մեր գործընկերները պատրաստվում են Ծիծեռնակաբերդի տարածքում կայանալիք միջոցառմանը:
«Հիշատակի եռերգություն» միջոցառումների շրջանակում ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ կհնչի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Այն կհեռարձակվի ուղիղ եթերով»: