ՄԱԿ-ը կարծում է, որ Հայոց ցեղասպանության փաստը «պետք է դատական ատյանը որոշի»
Արտաքին ՔաղաքականՄԱԿ-ը ելնում է նրանից, որ ցեղասպանության փաստը «պետք է դատական համապատասխան ատյանը որոշի»: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱՄՆ-ի ծրագրերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ցեղասպանության փաստը պետք է որոշի համապատասխան դատական ատյանը, եթե խոսենք ՄԱԿ-ի դիրքորոշման մասին»,- ասել է նա: Դյուժարիկը նշել է, որ չի մեկնաբանի եւ չի գնահատի 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները, քանի որ դրանք տեղի են ունեցել նախքան համաշխարհային կազմակերպության ստեղծումը: