Պուտինը հայտնել է Զելենսկու հետ Մոսկվայում հանդիպելու պատրաստակամության մասին
ԱշխարհՌուսաստանի իշխանությունները պատրաստ են ցանկացած պահի Մոսկվայում ընդունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ասել է Վլադիմիր Պուտինը Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ: Նա հստակեցրել է, որ նման բանակցությունները կարող են լինել «երկկողմ հարաբերությունների զարգացման» մասին:
«Եթե նախագահ Զելենսկին ցանկանում է սկսել հարաբերությունների վերականգնում, ապա մենք միայն դա կողջունենք», - հավելել է Պուտինը: Ինչպես հայտնիի է, այս շաբաթվա սկզբին Զելենսկին Պուտինին առաջարկել էր «հանդիպել ուկրաինական Դոնբասի ցանկացած վայրում, որտեղ այժմ պատերազմ է ընթանում»: