«Միլանը» երկարաձգել է պայմանագիրը Իբրահիմովիչի հետ
SportԻտալական «Միլանը» երկարաձգել է պայմանագիրը շվեդացի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
39-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը հաշվարկվում է մինչ հաջորդ մրցաշրջանի ավարտ: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նոր պայմանագրով Իբրահիմովիչի աշխատավարձը մեկ մրցաշրջանում յոթից հասել է յոթ ու կես միլիոն եվրոյի:
Իբրահիմովիչը «Միլանում» խաղացել է 2010-2012 թվականներին, մինչ ակումբ վերադառնալը՝ 2020 թվականի հունվարին: Ընդհանուր առմամբ՝ շվեդը «Միլանի» կազմում անցկացրել է 130 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 84 գոլի հեղինակ: