Վարչապետն առանց թույլտվության որևէ տուն չի մտել․ Առաջին նախագահի հայտարարությունը ճիշտ չէ. Մակունց
ՔաղաքականՎարչապետը որևէ տուն չի մտել առանց թույլտվության, և չեմ կարծում, որ դա հնարավոր էր անել, այնպես որ այն տեղեկատվությունը կամ մեկնաբանությունը, որը տվել է առաջին նախագահը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը:
Հարցին, թե Նարեկ Մկրտչյանն է լինելու հաջորդ սոցապ նախարարը և արդյոք արդեն որոշում կա, որ հենց նա է փոխարինելու Մեսրոպ Առաքելյանին, Մակունցը պատասխանեց․
«Նարեկ Մկրտչյանը, այո‘, գործադիրում նշանակվելու է, բայց չգիտեմ նշանակվելու է նախարարի պաշտոնում, թե փոխնախարարի պաշտոնում այդ մասին տեղեկություն չունեմ»,- ասաց Մակունցը