Լիլիթ Մակունցը՝ Մեսրոպ Առաքելյանի հրաժարականի մասին
PoliticalԵս նույնպես լսել եմ մամուլի այդ հրապարակումներին, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե հենց պարոն Առաքելյանը պարզաբանի, թե ինչու հրաժարական տվեց, ինչ է պատրաստվում անել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հրաժարականին եւ այն տեղեկություններին, որ նա հրաժարական է տվել, որպեսզի պատրաստվի ընտրություններին, հնարավոր է՝ ՔՊ-ի հետ միասին:
Հարցին, թե արդյոք ՔՊ-ի հետ քննարկումներ կա՞ն Մեսրոպ Առաքելյանի գլխավորած «Առաքելություն» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու շուրջ, ինչպես նաեւ եղավ 2018-ի ընտրությունների ժամանակ, Մակունցն ասաց. «ՔՊ-ի վարչությունը վերջնական որոշում կկայացնի եւ հանդես կգա հայտարարությամբ, թե արդյոք դաշինքով է հանդես գալու, թե ոչ: Վերջնական որոշում չունենք»:
Նշենք, որ իր հրաժարականի մասին Մեսրոպ Առաքելյանը հայտարարել է այսօր առավոտյան: Պատճառների մասին նա ոչինչ չի ներկայացրել: