ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
SocietyԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստին հայտարարել է, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին և Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին:
Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ մամուլի ծառայությունից:
Դիմումի մեջ նա խնդրել է մայիսի 17-ին իրեն ազատել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: