Գերմանիա-Հայաստան խաղը կկայանա Շտուտգարդում Հունիսի 16-ին ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը. ՀՀ ՄԻՊ Հայտնի է` ինչ է Պուտինը նվիրել Բայդենին Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Կարապետյանը հանդիպել են Բայդենը չի կարծում, որ Պուտինը նոր Սառը պատերազմ է ցանկանում Պարոնայք սպանե՛ր, ես ձեզնից մեկն եմ. Վանեցյանի կոչը «Այս ձևաչափը կայանալ չի կարող». Տիգրան Ուրիխանյանը բանավեճի սկզբին լքել է Հանրայինի տաղավարը Քաղաքացին ինքնասպանություն գործելու վերաբերյալ մտքեր է արտահայտել Սերժ Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը չի սկսվել հենց Սյունիքից Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետի «բուռն» գործունեությունը 

Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի. ՔԿ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. ապրիլի 21-ին Սյունիքի մարզ ՀՀ Վարչապետի այցելության ժամանակ տեղի ունեցած խուլիգանության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մեղրի համայնքի ղեկավարը, 2021թ. ապրիլի 21-ին տեղեկանալով ՀՀ Վարչապետի կողմից Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ համայնքներ այց կատարելու մասին, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ,  քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների, իրեն և իր մտերիմներին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցների և իր մերձավոր շրջապատի մի խումբ անձանց, Մեղրի և Ագարակ համայնքների մի շարք բնակիչների մասնակցությամբ կազմակերպել և ղեկավարել է նրանց կողմից կատարված խուլիգանական գործողությունները:

Մասնավորապես, երբ ՀՀ Վարչապետը փորձել է հանդիպումներ, շփումներ ունենալ նշված քաղաքների բնակիչների հետ, որն ուղեկցվել է լրատվամիջոցներով ուղիղ հեռարձակմամբ, Մեղրի համայնքի ղեկավարը  համակարգել է խուլիգանություն կատարող անձանց գործողությունները, որի արդյունքում նշված անձինք  բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք դրսևորելով շրջապատի նկատմամբ, հրապարակայնորեն հայհոյանքներ են հնչեցրել,  ինչպես նաև խոչընդոտել են ՀՀ Վարչապետի և նրան ուղեկցող անձանց տեղաշարժն ու հանդիպումը բնակչության հետ՝ առաջացնելով իրարանցում և քաշքշուկ: Այդ ընթացքում խուլիգանություն կատարող անձինք չեն ենթարկվել իրավապահ մարմինների ծառայողների օրինական պահանջներին, այլ դիմադրություն ցույց տալով՝ հրմշտել, քաշքշել և հարվածներ են հասցրել նրանց:

Նույն օրը  Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը, տեղեկանալով ՀՀ Վարչապետի կողմից Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներ կատարած այցի, Մեղրի համայնքի ղեկավարի կազմակերպմամբ կատարված վերոնշյալ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ Վարչապետի կողմից Երևան վերադառնալու մասին, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի խումբ անձանց մասնակցությամբ կազմակերպել և ղեկավարել է խուլիգանական գործողություններ, որի ընթացքում ՀՀ Վարչապետի ավտոշարասյան տեղաշարժի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով շրջապատի նկատմամբ, հրապարակայնորեն հայհոյանքներ են հնչեցրել, խոչընդոտել մայրուղու երթևեկությանը և ձվեր նետել նույն ավտոշարասյան ուղղությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 19 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 10-ին՝ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գերմանիա-Հայաստան խաղը կկայանա Շտուտգարդում Հունիսի 16-ին ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը. ՀՀ ՄԻՊ 19-ամյա տղան զոհաբերել է երկու կնոջ` վիճակախաղ շահելու համարՀայտնի է` ինչ է Պուտինը նվիրել ԲայդենինՄեկ գիշերվա սեքսը պաշտոնապես այլևս թրենդի մեջ չէՌոբերտ Քոչարյանը և Կարեն Կարապետյանը հանդիպել ենԲայդենը չի կարծում, որ Պուտինը նոր Սառը պատերազմ է ցանկանում Պարոնայք սպանե՛ր, ես ձեզնից մեկն եմ. Վանեցյանի կոչը«Այս ձևաչափը կայանալ չի կարող». Տիգրան Ուրիխանյանը բանավեճի սկզբին լքել է Հանրայինի տաղավարը Այսօր մենք ազգովին դարձել ենք խելագարի համառությամբ այդ զանգվածին առաջնորդող վիժվածքի գերին. Սենոր Հասրաթյան Բայդենը մամուլի ասուլիսի ժամանակ հանել է բաճկոնը` ասելով, որ շոգ է (տեսանյութ)Լիլիթ Կարապետյանը լողափնյա լուսանկար է հրապարակելՔաղաքացին ինքնասպանություն գործելու վերաբերյալ մտքեր է արտահայտել Բայդենը նվերներ է հանձնել Պուտինին Սերժ Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը չի սկսվել հենց ՍյունիքիցՆիկոլ Փաշինյանի քավոր մարզպետի «բուռն» գործունեությունըՀունիսի 18-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքըՀայաստանն աշխարհում ամենամեծ դրական փոփոխություն գրանցած երկիրն է․ Քերոբյան «Հայաստան» դաշինքի շտաբում կարմիր բերետավորների մասնակցությամբ միջադեպից կադրեր են հրապարակվել Եվրո-2020. Ուելսի հավաքականը պարտության մատնեց թուրքերինԱՄՆ-ն Ռուսաստանին իր թշնամին է հռչակել. Պուտին Այս երիտթալանչիները խոսում են կոռուպցիայի մասին, բայց ամենամեծ թալանչիներն իրենք են. Արթուր Վանեցյան «Էսի կայֆ ա. չկա ուրիշ տարբերակ». Հայկ Սարգսյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվելՆշանակվել է նիստ՝ քննելու ՔՊ ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումը. Արա Զոհրաբյան Բերձորում երկու ադրբեջանցի սահմանապահ է մահացելԱրայիկ Գրիգորյանի «իրավահաջորդը»՝ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակումՎաղը Ազատության հրապարակում տեղի կունենա ԲՀԿ նախագահի գլխավորությամբ նախընտրական հանդիպում-հանրահավաք Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին. անհայտ կորածները թիվը 1064 է. Սերժ Սարգսյան Եթե շենքում մի շաշ է լինում, ողջ շենքը ամաչում է. հիմա մենք այս ամոթը մեզ վրա՞ ենք թողնելու. Քոչարյան Ռուսաստանը և ԱՄՆ-ը ռազմավարական կայունության վերաբերյալ համալիր երկկողմ երկխոսություն կսկսեն Վաղվանից կշահագործվի 22 համարի նոր երթուղին․ 46 համարի երթուղին կվերսկսի աշխատանքը նոր ավտոբուսներով Կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել 5 երիտասարդի՝ Նիկոլին դավաճան ասելու համար. Հրանտ Բագրատյան Մադոննան կիսվել է անեղծ լուսանկարներով և վախեցրել երկրպագուներինԱնհերքելի ապացույց․ Ադրբեջանը գերիներին պահում է քաղաքական սակարկությունների համար․ ՄԻՊ Ողբերգական դեպք` Արարատի մարզում. Վեդու հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա տղայի դիԲավական է սեփական ձևաչափն ու վարքագիծը փորձել վերագրել ներկայիս իշխանությանը․ ԱՆ Այսպիսի վարքագիծ ոստիկանության կողմից դեռ չէր արձանագրվել. Արամ Վարդևանյան4.1 մլրդ դրամ գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին․ ՊԵԿ Հայ ժողովրդի համար առաջնայինը սահմանների անվտանգության ապահովումն է. Գագիկ ԾառուկյանՈ՞ր դաշինքի նախընտրական ցուցակում է հայտնվել «Ֆլեշի Բարսեղի» մտերիմըԺողովուրդը մեզնից ակնկալում ա 44-օրյա պատերազմի հանգամանքների լիարժեք բացահայտում. Փաշինյան Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել Մեր թիմը նոր պատերազմ, զոհեր և արյուն չի խոստանում. Վիկտոր ՍողոմոնյանՓաշինյանի քարոզարշավի ժամանակ կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի շտաբ. Ընտրությունների վերահսկման կոմիտե Նիկոլ Փաշինյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրազեկման ակցիա է անում. ուղիղԱվարտեցինք մեր մարզային քարոզարշավի այցերը․ Նիկոլ Փաշինյան «Հայաստան» դաշինքը Գյումրիում հանրահավաք է հրավիրել. ուղիղԱմբողջ ազգն այս երկու տարվա ընթացքում տուժել է, վնասվել՝ տույժ ու տուգանք վճարելով. Գագիկ Ծառուկյան «Պատիվ ունեմ» դաշինքը Սերժ Սարգսյանի ու Վանեցյանի գլխավորությամբ այսօր Կոտայքում է եղել Մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժությունը․ ՊՆ
Ամենադիտված