Ծովակ գյուղի մոտակայքում պատերազմից հետո մնացած «Օսա-ԱԿ» համալիրի չպայթած արկ է հայտնաբերվել
Emergency CaseShamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջին ամիսներին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում շարունակում են «Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հայտնաբերել մեծ քանակի զենք-զինամթերք:
Երեկ՝ ապրիլի 22-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 58-ամյա Հովսեփ Մալխասյանը կամովին Մարտունու ոստիկանություն է հանձնել 1 հատ թմբուկավոր ինքաշեն ատրճանակ եւ 18 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ: Վերջինս հայտնել է, որ այն պատկանել է իր հանգուցյալ հորը եւ այն հայտնաբերել է տանը՝ մաքրման աշխատանքներ կատարելիս:
Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Մհեր Սերգեյանը կամովին հանձնել 1 հատ թմբուկավոր ատրճանակ, 6 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ով հայտնել է, որ այն պատկանել է իր հանգուցյալ պապուն եւ այն հայտնաբերել է բնակարանի նկուղը մաքրելու ժամանակ:
Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գեղարքունիքի մարզի բնակիչ, 55-ամյա Ռոբերտ Հակոբյանը հայտնել է, որ Ծովակ գյուղի «Գիլի» կոչվող տարածքում արկ է գտել:
Ոստիկանները Ծովակ գյուղի մոտ՝ 3 կմ հեռավորության վրա՝ «Գիլի» կոչվող տարածքում, հայտնաբերել են 2020 թվականի աշնանը տեղի ունեցած պատերազմի ժամանակվանից մնացած հակաօդային «ՕՍԱ ՕԿԱՅԻ» չպայթած, ամբողջական վիճակում գտնվող մարտագլխիկ:
Մարտագլխիկն անվնաս ոչնչացնելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի սակրավորները:
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստված նյութերը փախանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։