«Արսենալի» երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել ակումբի սեփականատիրոջ դեմ
Սպորտ«Արսենալի» հարյուրավոր երկրպագուներ հավաքվել են թիմի տնային մարզադաշտի մոտ՝ բողոքելով ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սթեն Կրոնկեի դեմ Սուպեր լիգայի հետ կապված իրավիճակի ֆոնին, հաղորդում է Reuters-ը:
Ուրբաթ օրը Պրեմիեր լիգայի 33-րդ խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել է «Էվերթոնին»: Լոնդոնցիները 12 ակումբների թվում էին, որոնք նախկինում հայտարարել էին նոր Սուպեր լիգայի եվրոպական մրցաշարի ստեղծման մասին: Ավելի ուշ «զինագործները» հրաժարվեցին նախագծից և ներողություն խնդրեցին երկրպագուներից, ովքեր քննադատում էին ակումբի գործողությունները:
Գործակալության տվյալներով ՝ «Էվերթոնի» դեմ խաղից առաջ «Արսենալի» երկրպագուները եկել են տնային մարզադաշտ՝ վանկարկելով՝ «Մենք ուզում ենք, որ Կրոնկեն հեռանա» և «Հեռացիր մեր ակումբից»: Բացի այդ՝ երկրպագուները ցուցադրել են ակումբի սեփականատիրոջը հասցեագրված պաստառներ և այրել դրանք: Կրոնկեն «Արսենալի» բաժնետեր դարձավ 2007-ին, բայց արդեն 2011-ին գնեց բաժնետոմսերի մեծ մասը: «Արսենալը» 32 հանդիպումից հետո ունի 46 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում է: