«Լիվերպուլը» համաձայնության է եկել Իբրահիմ Կոնատեի` 35 միլիոն եվրոյի դիմաց տրանսֆերի շուրջ
СпортԱնգլիական «Լիվերպուլը» պայմանավորվել է գերմանական «Լայպցիգի» հետ ֆուտբոլիստ Իբրահիմ Կոնատեի տրանսֆերի շուրջ, հայտնում է Sky Sports-ի լրագրող Ֆաբրիզիո Ռոմանոն Twitter-ի իր էջում: Աղբյուրի համաձայն՝ «կարմիրները» ֆուտբոլիստի հետ արդեն համաձայնեցրել են պայմանագրի պայմանները հինգ տարի ժամկետով, իսկ 21-ամյա պաշտպանի տրանսֆերի համար «Լիվերպուլը» կվճարի 35 միլիոն եվրո փոխհատուցում: Գործարքը պաշտոնապես կավարտվի առաջիկա օրերին:
Կոնատեն իր առաջին ֆուտբոլային առաջնությունն անցկացրեց ֆրանսիական «Սոշոյի» կազմում, իսկ 2017 թվականից խաղում է «Լայպցիգում»: Ընդհանուր առմամբ, պաշտպանը «կարմիր ցլերի» կազմում անցկացրել է 92 հանդիպում՝ խփելով չորս գոլ, ներառյալ 18 խաղ և մեկ գոլ՝ այս մրցաշրջանում: