Յամայկայում արգելվել է սեռական դաստիարակությունը
ԱշխարհՅամայկայի կրթության նախարարը արգելել է երկրում գործածել 7-8-րդ դասարանների համար ՄԱԿ-ի կողմից մշակված սեռական դաստիարակության դասագիրքը: Այդ մասին ասվում է երկրի կառավարության պաշտոնական կայքում:
«Ես կարծում եմ, որ դասագրքում տեղ գտած նյութը համապատասխան չէ ո՛չ դպրոցական, ո՛չ էլ առհասարակ որևէ այլ տարիքում ուսանելու համար»,- հայտարարել է նախարարը:
Վերջինս արգելել է դասագիրքն օգտագործել այն բանից հետո, երբ մի շարք բողոքներ են ստացվել ծնողների կողմից գրքում տեղ գտած այն թեմաների շուրջ, որոնք վերաբերում են սեռական կողմնորոշմանը:
Jamaica Observer-ը նաև հայտնում է, որ դասագքրում եղել են հարցեր այն մասին, թե տեղյա՞կ են արդյոք երեխաներն իրենց ծնողների ՄԻԱՎ կամ ՁԻԱՀ-ի կրելու մասին:
Յամայկան պահպանողական պետություն է, որի բնակչության մեծամասնությունը կաթոլիկներ են:
Հիշեցնենք, որ 2007 թ. դպրոցում արգելվել էր տնտեսագիտության դասագիրքն այն պատճառով, որ այնտեղ տեղ էին գտել թեմաներ միասեռական ընտանիքների մասին: