Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ «Հրապարակ» Իրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններին Փաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Ադրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակ Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար 

Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ. Արա Այվազյան

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մասնակցել «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը, որի ժամանակ հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

«Մեծարգո վարչապետ,

Մեծարգո Ազգային ժողովի նախագահ,

Հարգարժան հյուրեր, տիկնայք և պարոնայք,

Նախ թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել այս ապրիլի 24-ին, աշխարհի ողջ մարդկության համար աննախադեպ մարտահրավեր դարձած համավարակի պայմաններում այստեղ, մեր կողքին գտնվելու, մեր վիշտը և մտահոգությունները կիսելու և մեզ զորակցելու ձեր պատրաստակամության համար:

Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության նահատակներին, պետք է հիշենք, որ ցեղասպանության զոհ գնաց նաև մեր նախնիների կողմից ստեղծված մշակութային ժառանգության հսկայական մասը։ Ցեղասպանություն հանցագործությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջումն է, այլև նրա ինքնության անբաժանելի մաս կազմող ազգային հոգևոր մշակույթի ոչնչացումը՝ մշակութային ցեղասպանությունը»,- ասել է Այվազյանը:

Նրա խոսքով՝ մշակութային ցեղասպանությունը հետապնդում է հիմնականում երկու նպատակ․ առաջինն այն վերապրողների հոգու սպանության, նրանց հոգեբանական բռնության ենթարկելու փորձ է, երկրորդ այն հետապնդում է բնաջնջված բնիկ բնակչության գոյության պատմական հետքերի վերացումը։ Այլ կերպ ասած մշակութային ցեղասպանությունը կոչված է պայքարելու հիշողության, պատմական արդարության և մարդկային արժանապատվության դեմ։

Նախարարը հավելել է, որ 1915թ․-ին Օսմանյան կայսրությունում սկսված հայ բնակչության կանխամտածված և ծրագրավորված զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը սկիզբ դրեցին նաև մշակութային ցեղասպանությանը, որը տարբեր ուժգնությամբ տևեց տասնամյակներ։ «1919թ․ Փարիզի վեհաժողովում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկագրի համաձայն ավերվել  էր 1860  եկեղեցի և 229 վանք։ Սա խիստ նախնական և ոչ ամբողջական տվյալներ էին և հաջորդ տարիներին այս թիվը միմիայն աճել է, քանի որ մշակութային ավերածությունները ոչ միայն շարունակվեցին, այլև տարածվեցին 1920թ-ին Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետությունից գրավված տարածքներում, այդ թվում «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անիում։ Ոչնչացված մշակութային ժառանգությունը ներառում է նաև տասնյակ հազարավոր  միջնադարյան ձեռագիր մատյաններ, խաչքարեր, աշխարհիկ և կրոնական այլ սեփականություն»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Արա Այվազյանն ընդգծել է, որ մեր օրերում հայաթափված տարածքներում Թուրքիայի գործելակերպը շարունակեց Ադրբեջանը։ Նախարարը նկատել է, որ մշակութային ցեղասպանության սահմռկեցուցիչ օրինակ է Նախիջևանի հայկական հուշարձանների զանգվածային ոչնչացումը, որը թերևս չունի որևէ զուգահեռ մարդկության պատմության մեջ։ «Նախիջևանը, որն իր անվան մեջ կրում է Աստվածաշնչային ավանդության դրոշմը, 1997-2006թթ․ ենթարկվեց պետական մակարդակով կազմակերպված լայնածավալ մշակութային կոտորածի, որի արդյունքում իսպառ ավերվեցին 28 հազար մշակութային օբյեկտներ, որոնցից 89 միջնադարյան եկեղեցիներ և շուրջ 6  հազար միջնադարյան խաչքարներ։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները նախ փորձեցին փոխել հայկական հուշարձանների ծագումնաբանությունը, ապա, իրենք էլ չհավատալով սեփական շահարկումներին, որոշեցին ամբողջովին ոչնչացնել Նախիջևանի հայկական ինքնության անխոս վկաներին»,- ասել է նա։

Այվազյանը նշել է, որ 2020թ-ին՝ Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց, կրկին առերեսվեցինք նույն տրամաբանությամբ և մեթոդներով ծրագրված և իրականացվող արհավիրքի: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում և դրա հետևանքով հայ ժողովրդի մի հատվածը հայտնվեց բնաջնջման, հայրենազրկման, իսկ նրա մշակութային ժառանգությունը՝ ամբողջական ոչնչացման վտանգի առջև: «Ուստի, այսօր մեզ համար խիստ հրատապ է դարձել Արցախում Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հազարավոր մշակութային, այդ թվում՝ կրոնական հուշարձանները փրկելու խնդիրը, մանավանդ որ արդեն կան ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորված մշակութային կոթողներ, ինչպես օրինակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին և Կանաչ ժամը։ Վտանգված մշակութային ժառանգությունն ընդգրկում է մոտ 1500 մշակութային օբյեկտներ, այդ թվում 161 եկեղեցիներ, մոտ 600 խաչքարեր, հնագիտական վայրեր, աշխարհիկ ճարտարապետության՝ պալատների, կամուրջների յուրահատուկ նմուշներ, շուրջ 19 հազար թանգարանային առարկա: Մեզ այստեղ է բերել հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի կողմից ստեղծված հոգևոր և նյութական արժեքների փրկության հրամայականը։ Մեր մշակութային ժառանգությունը մեր նախնիների հույզերի, մտորումների և նվիրումի արգասիքն է։ Այն մաս է կազմել մեր ճակատագրի, անցել է մեր կայացման, պատմական զարգացման և կորստի բոլոր փուլերով։ Այսօր էլ մեր նախնիները խոսում են մեզ հետ իրենց ստեղծած արժեքների միջոցով և մեզ են փոխանցում իրենց իմաստությունը, գեղեցիկի զգացումը և մարդկային արժանապատվությունը: Այս մշակութային ժառանգությունը փրկելու համար անհրաժեշտ է լինել  իրազեկված, տեղեկացված, հստակ պատկերացնել խնդրի էությունը, դրա ծավալները և հետևանքները: Այս ցուցահանդեսով մենք հետապնդել ենք հենց այդ նպատակը․ ոչ միայն հնչեցնել մեր մտահոգությունները, վտանգված հուշարձանների վիճակագրությունը, այլ նաև հնարավորինս ներկայացնել դրանցից որոշների դեմքն այն համոզմունքով, որ այս հուշարձանների կորուստն անդառնալի կլինի բոլորիս, համաշխարհային մշակութային ժառանգության համար»,- ասել է նախարարը:

Նա շեշտել է, որ Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ։ «Դրան անդրադառնում են ինչպես միջազգային միջնորդները, այնպես էլ՝ բազմաթիվ երկրներ, ՄԱԿ մասնագիտացված կառույցներ և կազմակերպություններ։ Սակայն միայն պաշտոնական հայտարարությունները բավարար չեն։ Անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ կանխելու հերթական մշակութային ցեղասպանությունը։ Չպետք է մոռանալ, որ անգամ ամենաերկարատև հակամարտություններն անցողիկ են, իսկ պատմամշակութային ժառանգությունը՝ հավերժ։  Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլորին և ցանկանում բովանդակալից դիտում»,- եզրափակել է Արա Այվազյանը: 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ «Հրապարակ»Իրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաՉենք հասցնում ոստիկանության բռնություններին անդրադառնալ, բայց Սամվելի դեպքն աննախադեպ է Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարPorsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջՎայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել էԽոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն ա պահելՍալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպքՍամվելի դեպքը այլանդակության գագաթնակետն է, աղմուկը շատ էր, դրա համար կալանք չկիրառվեցՀորեղբորս մարմինը այդպես էլ չգտնվեց՝ Նոր Գվինեայի մարդակերների պատճառով. ԲայդենՀանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներինԱբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերըԿստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար նախատեսված հատկացումները կբաշխվեն ըստ մարզերիԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներԱնչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են Գերմանացի` 2018 թվականին մահացած ճանաչված միլիարդատիրոջը հայտնաբերել են Մոսկվայում՝ սիրուհու տանը (լուսանկարներ)ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին Այսօրվանից մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունըՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. ԱբրահամյանՆոր նշանակումներ Մայր Աթոռում Ռաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»Արթուր Վանեցյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՄենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. ԱբդոլլահիանՎարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարելՆիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն ՍաղաթելյանԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդուն Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարովԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ԵՄ դիտորդները ՀՀ-ում հետախուզությամբ են զբաղված, ինչով էլ առաջացնում են մյուս երկրների դժգոհությունըՀարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային Հարություն Միքայելյանը` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ
Ամենադիտված