ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ Անանյան 

ՀՀ նախագահականում պարգևատրվեցին Ֆրանսիայի Սենատի նախագահն ու մի խումբ խորհրդարանականներ

Արտաքին Քաղաքական

ՀՀ նախագահի նստավայրում կայացավ պարգևատրման արարողություն, որի ժամանակ Հայ ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում նշանակալի ավանդի համար Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն պարգևատրվեց Պատվո շքանշանով:

Բարեկամության շքանշանով պարգևատրվեցին Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, Ֆրանսիայի Սենատի «Սոցիալիստական, բնապահպանական և հանրապետական» խմբակցության նախագահ Պատրիկ Կաները, Ֆրանսիայի Սենատի «Կենտրոնամետ միություն» խմբակցության նախագահ Էրվե Մարսելը, Սենատի «Կոմունիստական, հանրապետական, քաղաքացիական և բնապահպանական» խմբակցության նախագահ Էլիան Ասասին, Սենատի «Բնապահպանական, համերաշխություն և տարածքներ» խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարը, Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր- Լյուկ Դըվինազը, Սենատի  նախագահի դիվանագիտական խորհրդական Հյուբեր դը Կանսոնը: Պարգևները հանձեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին կարելի է խոսել շատ երկար: Դրանք դարերի բարեկամության պատմություն են: Մենք երբեք չենք մոռանա, որ հազարավոր հայորդիներ Մեծ եղեռնից հետո իրենց փրկության հանգրվանը գտան Ֆրանսիայում: Մենք, իհարկե, շատ լավ հիշում ենք, որ սրանից 20 տարի առաջ նախագահ Շիրակի նախաձեռնությամբ Ֆրանսիան ճանաչեց 1915 թվականի հայերի ցեղասպանությունը՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Մենք շատ լավ հիշում ենք, որ Մեծ Եղեռնի 100-ամյակի օրերին մեզ հետ էր Ֆրանսիայի նախագահ Օլանդը: Մենք շատ լավ գիտենք և հիշում ենք, որ ընդամենը 3 տարի առաջ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 24-ը, Ֆրանսիայում դիտվում է որպես Եղեռնի հիշատակության օր: Եվ մենք շատ լավ հիշում ու գնահատում ենք, հիշելու ենք ընդմիշտ, նախորդ տարի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ձեր աջակցությունը և մասնավորապես ձեր որոշումը՝ առաջարկել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ նախագահը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը միշտ հիշելու են և երբեք չեն մոռանա Ֆրանսիայի այդ ազնիվ որոշումը և քայլը: Արմեն Սարգսյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց ներկաներին, շնորհավորեց նրանց Հայաստանի Հանրապետության բարձր պարգևների արժանանալու, շքանշաններով պարգևատրվելու առիթով և հույս հայտնեց, որ նրանցից յուրաքանչյուրի համար Հայաստանը նաև երկրորդ հայրենիք է:

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, շնորհակալություն հայտնելով պարգևների համար, նշեց, որ սա բարեկամության լավագույն խորհրդանիշն է: Ժերար Լարշեն նկատեց, որ իր ստացած շքանշանը Փարիզի դրամահատարանում է հատվել:

«Մեր  ժողովուրդները, պետություններն ամուր կապերով են կապված: Մենք ունենք շատ հայրենասերներ, որոնք ձեր ազգակիցներն են: Այսօր նրանք դարձել են մեր հայրենակիցները, որոնք խորապես հայ են ու խորապես ֆրանսիացի»,-ասաց Սենատի նախագահը:

Ժերար Լարշեն առանձնացրեց շքանշանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նշելով, որ այն արժեքների ուղենիշ է, խորհրդանշում է վերածնունդը ողբերգություններից հետո:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԱրման Թաթոյանը ներկայացրեց հիմնավորումներ, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմովԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Ամենադիտված