Արայիկ Հարությունյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀասարակությունԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 24-ին, արտասահմանից Երևան վերադառնալուց անմիջապես հետո, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ նա հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հուշահամալիրում: