Ձեզ հետ ռինգում չեմ կռվի, Ձեզ բանավեճի եմ հրավիրում. պատգամավորը հրաժարվեց մենամարտել Վահե Հակոբյանի հետ
SocietyԵս ներկայացել եմ որպես ԱԺ պատգամավոր, ես չեմ եկել մենամարտեմ, իմ ռինգը ԱԺ-ում է եւ յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է փորձի խոսքի միջոցով մենամարտել: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հրավերով ներկայացել էր «Օրանժ» ֆիթնես ակումբ:
«Ես ներկայացել եմ, եւ ես իրեն բերել եմ հանձնելու այս մեդալը եւ ասեմ, որ ուրախ եմ՝ իրեն գտավ այս կյանքում, իր տեղը ռինգն է, թող մտնի այդ ռինգ եւ այդ ռինգից դուրս չգա: Ես իրեն նաեւ բերել եմ բառարան, որ նա կարողանա մենախոսություն բառը տարբերի երկխոսություն բառից: Ես չգիտեմ բոքսի կանոնները, բայց նա ասում է, թող գա բոքսի կանոններով մենամարտենք, չգիտեմ, կարող է օրենքից դուրս նենց մի բան անեմ, հոտո գնան բողոքեն, ասեն` բոքսի կանոներից դուրս է գալիս»,-ասաց պատգամավորը:
Վերջինս նույնը կրկնեց նաև Վահե Հակոբյանին, ինչին կուսակցության ղեկավարն ասաց, որ լավ է՝ գոնե ներկայացել է:
Տեսանյութը՝ NEWS AM-ի։