ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում են Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում 

Հայոց ցեղասպանության ճանաչումը անիմաստ է, եթե այն որևէ կերպ չի զսպում թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիան․ Արմեն Այվազյան

Քաղաքական
Քաղաքագետ Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «Հայոց ցեղասպանություն» (Armenian Genocide) եզրույթի օգտագործումը մեզ առանձապես չպետք է ոգևորի, թեև այն ընդհանուր առմամբ դրական զարգացում է։ Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, խոշոր հաշվով, անիմաստ է, եթե այն որևէ կերպ չի զսպում թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիան ու թշնամական քաղաքականությունը Հայաստանի դեմ և չի նպաստում Հայաստանի ներկա աշխարհառազմավարական ծանրագույն դրության բարելավմանը։
Փաստն այն է, որ ցեղասպանությունը ճանաչած մեծ ու ազդեցիկ տասնյակ պետություններն ու միջազգային կազմակերպությունները 2020 թ. աշնանն անգամ չբարեհաճեցին դատապարտել թուրք-ադրբեջանա-իսրայելա-ահաբեկչական հարձակումն Հայաստանի դեմ։ Նրանք որևէ միջոց չձեռնարկեցին իրենց ճանաչած ցեղասպանության զոհին օգնելու ու ագրեսորներին պատժելու համար (որոնցից մեկը ՆԱՏՕ-ի անդամ էր, իսկ մյուսը՝ կոլեկտիվ Արևմուտքի կարևոր դերակատար)։ Ընդհակառակը, նրանք ամեն ինչ արեցին և անում են այդ հարձակման ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ամրապնդելու և հավերժացնելու ուղղությամբ։
Ժամանակին ներկայացրել եմ, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և հայության դիրքորոշումը նմանատիպ ճանաչումների նկատմամբ։ Ահա՝
«Ինչ վերաբերում է տարբեր պետությունների խորհրդարաններում և միջազգային այլ՝ ոչ-իրավական ատյաններում Հայոց ցեղասպանության արծարծմանը, ապա վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանն ու հայությունը նման բանաձևերը գնահատեն իրենց սեփական չափանիշներով, որոնք համապատասխանում են ինչպես պատմական իրականությանը, այնպես էլ հայկական շահերին, ընդ որում՝ և՛ ազգային, և՛ պետական շահերին (սրանց միջև հակասություններ չկան, ինչպես տարիներ շարունակ փորձում են մեզ մոլորեցնել): Ստորև առաջարկում ենք այդպիսի գնահատման հինգ գլխավոր չափանիշ.
• ցեղասպանության ժամանակագրական սահմանների ճշգրիտ նշում՝ 1893-1923 թթ.
• անհրաժեշտ հիշատակում առ այն, որ հայերը ոչնչացվել են իրենց պատմական հայրենիքում՝ հիմնականում Հայաստանի արևմտյան մասում.
• մարդկության դեմ այդ ոճրագործությունը կատարած պետության՝ Օսմանյան Թուրքիայի հստակ մատնանշում, ինչպես նաև նրա իրավահաջորդի՝ Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու և Հայաստանի դեմ թշնամական գործողություններ իրականացնելու (շրջափակում, քարոզչական պատերազմ, դիվանագիտական հարաբերություններից հրաժարում, Ադրբեջանին ռազմական օգնություն և այլն) աներկբա դատապարտում.
• թուրքական պետության պատասխանատվության ճանաչում հայ ժողովրդի շահերի վերջնական արտահայտչի և ներկայացնողի հայկական պետության առջև, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցելու անհրաժեշտության ընդունում (խոսքը նախևառաջ տարածքային փոխհատուցման մասին է).
• նման բանաձևերում ցեղասպանության հետևանքների և տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական դրության կապակցումը, այլ կերպ ասած՝ Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության վրա ցեղասպանության բացասական ներազդեցության ճանաչումը: Ամենից կարևորը հենց դա է՝ որքանով են այդ բանաձևերը նպաստում ամենահրատապ խնդրին՝ Հայաստանի անվտանգության ապահովմանը։
Հայոց ցեղասպանությունը հայերի գոյատևման համար ստեղծել է հողային խնդիր՝ նրանց կենսատարածքը սեղմել-հասցնելով ծայրահեղորեն վտանգավոր չափերի: Ճիշտ ա՛յդ տեսանկյունից է պետք դիտարկել ինչպես Արցախի ազատագրումը (որի շնորհիվ միայն Հայաստանի սահմանները ձեռք բերեցին պաշտպանունակություն ու ռազմավարական նվազագույն անհրաժեշտ խորություն), այնպես էլ Ջավախքի հայության անվտանգ զարգացման ապահովումը:
Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման և տարածաշարջանում մնայուն խաղաղության հաստատման հետ վարպետորեն կապելը: Միջազգային համայնքը ճանաչելով հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը՝ պարտավոր է կատարել հաջորդ տրամաբանական քայլը՝ ճանաչել հայերի իրավունքը Արցախի, ներառյալ ազատագրված ամբողջ տարածքի վրա։
Վերը նշված պատասխանատվության ու փոխհատուցման չափանիշերը միջազգային որևէ ատյանի ընդունած բանաձևերում առայժմ չեն գրանցվել։ Եվ չէին էլ կարող գրանցվել, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ինքն այդպիսի խնդիրներ իր առջև երբեք չի դրել, երբեք նման ծրագրեր մշակելու փորձեր չի արել ու բնականաբար՝ երբեք համապատասխան հիմնավորված պահանջներով հանդես չի եկել»,- գրել է նա։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «Հայոց ցեղասպանություն» (Armenian Genocide) եզրույթի օգտագործումը մեզ առանձապես չպետք է...

Posted by Армен Айвазян on Sunday, April 25, 2021
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՂազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելՄենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ հետԼուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել
Ամենադիտված