«Որքան մեծ է պատասխանատվությունդ, այնքան սիրով է ընտանիքդ, պարոնա՛յք պատասխանատվությունը խոսում է մարդու լրջության ու հաջողության մասին»․ Սարգիս Գրիգորյան
LeisureԴերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը, որը ընտանիքի հետ ԱՄՆ-ում է, ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված են կինը՝ Մանո Գրիգորյանը և դուստրերը՝ Յանան ու Էվան։
Հրապարակված լուսանկարում Մանոն գրկել է դուստրերին, իսկ Սարգիս Գրիգորյանը կատարել է հետևյալ գրառումը․
«Որքան մեծ է պատասխանատվությունդ, այնքան սիրով է ընտանիքդ, խաղաղ օջախդ, կառավարելի աշխատանքդ, վստահելի ընկերներդ, հարգանքով հարազատներդ, հաջողակ օրդ։
Դու պատասխանատու ես հոգ տանել նրանց` ովքեր օգնում են քեզ լինել ուժեղ ու կայացած։
Պարոնա՛յք պատասխանատվությունը խոսում է մարդու լրջության ու հաջողության մասին»,- գրել է նա։