«Ֆիորենտինա»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, «ԻՆտեր»-ը հաղթանակ տոնեց
SportԻտալիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրում կայացան մի շարք հանդիպումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ը Միլանում հյուրընկալեց «Վերոնա»-ին և առավելության հասավ նվազագույն հաշվով: «Ինտեր»-ի հաղթական գնդակը խփեց Մատեո Դարմիանը:
Օրվա մյուս խաղում «Յուվենտուս»-ը հյուրընկալվեց «Ֆիորենտինա»-ին: Այս հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Ֆիորենտինա»-ից գոլի հեղինակ դարձավ Դուշան Վլախովիչը, իսկ «Յուվենտուս»-ից` Ալվարո Մորատան:
«Ինտեր»-ը գլխավորում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը, «Յուվենտուս»-ը երրորդն է: