Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
SocietyՀայաստանի տարածքում ապրիլի 26-ին՝ առանձին շրջաններում, 27-30-ը՝ շրջանների զգալի մասում, հատկապես, կեսօրից հետո և գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին կլինի հարավ-արևմտյան 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում ապրիլի 26-ի երեկոյան ժամերին, 27-30-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: