Նադալը 12-րդ անգամ հաղթեց Բարսելոնայի մրցաշարում
ՍպորտԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 12-րդ անգամ դարձավ Բարսելոնայի մրցաշարի հաղթող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բարսելոնայի ATP 500 մրցաշարի եզրափակիչում Ռաֆայել Նադալի մրցակիցը Հունաստանից Ստեֆանոս Ցիցիպասն էր: 3 ժամ 38 րոպե ձգված մրցախաղում Ցիցիպասը զիջեց երեք սեթերից հետո` 6:4, 6:7, 7:5 հաշվով: Նադալը 12-րդ անգամ դարձավ Բարսելոնայի մրցաշարի հաղթող, իսկ տիտղոսների ընդհանուր թիվը հասցրեց 87-ի: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 178 985 եվրո: