«Արարատ»-ին հաջողվեց հաղթել, քանի որ որակապես լավ հարձակվողներ ունի. Մելիքյան
СпортԵրևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կարծիքով իր թիմը պարտվեց «Արարատ»-ին պաշտպանական թերության պատճառով:
« «Արարատ»-ին հաջողվեց հաղթել, քանի որ որակապես լավ հարձակվողներ ունի: Սակայն «Փյունիկ»-ը գիտի, ինչ պիտի անի դաշտում: Այսօր հակառակորդն ավելի ուժեղ էր: Մենք շարունակում ենք մեր ճիշտ աշխատանքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելիքյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը: Մասնագետի խոսքով` «Փյունիկ»-ի պաշտպանությունը կազմակերպված չէր:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Փյունիկ»-ը մրցեց «Արարատ»-ի դեմ: Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները: Խաղի 17-րդ րոպեին աչքի ընկավ Խոսե Բալսան: «Արարատ»-ին հաջողվեց ոչ միայն հետ բերել կորցրածը, այլ նաև հաղթանակ տանել: Ուրոշ Նենադովիչի դուլբը դարձավ որոշիչ այս խաղում:
Այս տուրից հետո «Արարատ»-ը հայկական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է, իսկ «Փյունիկ»-ը` 8-րդն է: