Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 

2018-ից հետո ՀՀ-ն ղեկավար չունի, զարմանալի է, բայց 3 տարի չհասկացանք այս պարզ խնդիրը

Հասարակություն

«Հայաստանն ունեցել է երեք նախագահ, որոնց հանդեպ  հասարակության մեջ վերաբերմունքը հակասական է։ Նրանք բոլորն էլ ունեցել են թե´ լուրջ հաջողություններ, թե´ էական բացթողումներ, և աղքատ երկրում միշտ գեներացվել են նրանց հանդեպ դժգոհություններ։ Բայց նրանք չեն եղել արկածախնդիրներ, և Հայաստանը նրանց օրոք չի պարտվել։ Իրենց բոլոր թերություններով ու բացթողումներով հանդերձ, նրանք եղել են իրական երկրի իրական ղեկավարները»,-այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։

«2018-ի ապրիլի 23-ից հետո Հայաստանը ղեկավար չունի։ Զարմանալի է, բայց մենք երեք տարի շարունակ չհասկացանք այս պարզ, բայց ամենակարևոր խնդիրը։Մեր բոլոր պրոբլեմների հիմքում սա էր։ 

Էյֆորիկ զանգվածները ձայն տվեցին մի պատահականության, որը չդարձավ պետության ղեկավար։ Մինչև 2020-ի նոյեմբերի 9-ը պետության ղեկավարի պաշտոնը թափուր էր։ Հենց այդ պատճառով էր պատմական պատահականությունը իրեն պահում հանրային խուլիգանի նման՝ թշնամանք ու քաոս տարածում, հարձակվում դատարանների վրա, քրեական գործեր պատվիրում,  տապալում համավարակի դեմ պայքարը, որից հազարավոր մարդիկ մահացան ու դժբախտացան ընտանիքներ, տապալում և փակուղի բերում խաղաղ բանակցությունները,ասում՝ ինչ մտքին գալիս էր, առանց հետևանքների մասին մտածելու, հրահրում պատերազմ։

Ոչ մի պետության ղեկավար 30 տարի ստեղծվածբանակը 3 օրում չէր  վերածի կամավորական խմբավորումների, ոչ մի պետության ղեկավար գիտակցաբար կոչ չէր անի ու մահվան չէր տանի հազարավոր երիտասարդների Բայրաքթարների տակ. կրկնում եմ՝  գիտակցաբար, որովհետև նա շատ լավ գիտեր իրավիճակը։ Ոչ մի պետության ղեկավար այդքան հեշտ չէր մերժի պատերազմը կանգնեցնելու առաջարկները՝ հասկանալով, որ դա նշանակում է մի քանի հազար նոր զոհ ու բազմաթիվ հազար նոր վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ։ 

Նա այդպես էր անում, որովհետև չէր զգում սոցիալական և պետական պատասխանատվություն, նա պետության ղեկավար չէր և ինքը դա գիտեր։Պատահականության զգացումը2.5 տարի նրա ինքնաընկալումն էր։

Երկրի իրական ղեկավարը չի կարող երկրով շրջել հազարավոր ոստիկաններով շրջապատված։ Այդպես անում են կամ օկուպանտները, կամ խունտայի ղեկավարները, կամ դրսի հատուկ ծառայություններից նշանակված կառավարիչները, օրինակ՝Պոլյանիչկոն 90-ականների սկզբին Ղարաբաղում։ 

2020 թվականի նոյեմբերի 9-ին նրա՝ պատմական պատահականության կարգավիճակը, փոխվեց. Նա դարձավ Պարտության սիմվոլը։ Սարդարապատից հետո 100 տարի պարտություն չտեսած հայ ժողովրդին նա բերեց պարտություն, աղետ, ստորացում։

Նրա հրաժարականը ֆիկտիվ է։ Նա երկրի ղեկավար չէ, որ հրաժարական տա։ Նա զբաղեցնում է Պարտության սիմվոլի պաշտոնը, իսկ դրանից նա նրաժարական չի տվել։ Հիմա ընտրություններ են։ Ընտրություն՝դեռևս 2018 թվականի մարտի 23-ից թափուր մնացած ՀՀ ղեկավարի պաշտոնի  համար։

Պարտության սիմվոլը հիմա է հայտ ներկայացնում դառնալ ՀՀ 4-րդ ղեկավար։ Նրա կարգախոսն է անթասիբ ու նվաստացուցիչ խաղաղությունը։ Եվ նա բոլոր հնարավոր այլանդակությունները՝ գռեհիկ պոպուլիզմ, քրեական գործեր, ընտրակեղծիքներ, անելու է ՀՀ ղեկավարի պաշտոնին տիրանալու համար։

Ընտրության մյուս նժարին Արժանապատիվ խաղաղության և ազգային վերելքի կարգախոսն է։ 
Ավելի պարզ ընտրություն ուղղակի հնարավոր չէ պատկերացնել։ 

Ընտրում ենք՝ կամ նա, կամ սա»,-գրել է Հովհաննիսյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը
Ամենադիտված