«Այս իշխանությունը բոմբ է դրել է Սյունյաց աշխարհի տակ». Քաջարանի քաղաքապետ
ՏեսանյութերԺողովուրդ ջան, հասկացե′ք, որ սյունեցիները էտ ամեն ինչի հետևանքները անմիջական կրողներն են, պետք չի էտ ամեն ինչը նստել, վերլուծել, խոսել: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Քննչական կոմիտեի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Նշենք, որ Քաջարանի քաղաքապետը հրավիրվել էր Քննչական կոմիտե։ Նրան առաջադրված մեղադրանքը փոխվել է։
«Խնդիրը հետևյալն է, Սյունեցիների պահանջը հետևյալն ա՝ գտնել լուծումներ էտ հետևանքները վերացնելու, ուրիշ ոչինչ, մեր պահանջը սա է»,-նշեց Մանվել Փարամազյանը:
Փարամազյանն անդրադառնալով սահմանների անվտանգությանն ու հակառակորդի կողմից հայկական դիրքեր վերցնելուն՝ ասաց. «Երբ դեկտեմբերի 17-ին Պաշտպանության նախարարը, բարձրաստիճան սպաները ժամանակ տվեցին հայկական կողմին, որ մենք լքենք դիրքերը, այդ ժամանակվանից մեր շահեկան դիրքերը մենք զիջեցինք թշնամուն։ Մենք էլի չէինք զիջի, եթե չհայտնվեինք անօգնական վիճակում»։