Հայտնաբերվել է 1990թ. ծնված բնակչի դին՝ հյուրասենյակի ջեռուցման համակարգի երկաթյա խողովակից կախված վիճակում․ ԱՀ քնչչական կոմիտե
ԱրցախԱՀ քնչչական կոմիտեն հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում, որում նշվում է, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 1990թ. ծնված բնակչի դին՝ հյուրասենյակի ջեռուցման համակարգի երկաթյա խողովակից կախված վիճակում:
«Ուշադրություն
2021թ. ապրիլի 26-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 1990թ. ծնված բնակչի դին՝ հյուրասենյակի ջեռուցման համակարգի երկաթյա խողովակից կախված վիճակում:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի ավագ քննիչի գլխավորությամբ:
Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար: »