Դա նրանց ներքին խնդիրն է․ Կրեմլը՝ ԱՄՆ֊ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
ForeignԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների ներքին խնդիրն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Սա Միացյալ Նահանգների ներքին գործն է», - ասել է նա լրագրողներին: Ինչպես հայտնի է, ապրիլի 24֊ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում կազմակերպված և կատարված էթնիկ հայերի կոտորածը՝ որպես ցեղասպանություն: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բայդենի հայտարարությունը հիմնված է պոպուլիզմի վրա, և Թուրքիան մերժում է այն: Վախենալով Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից՝ ԱՄՆ֊ի՝ Բայդենին նախորդած ղեկավարները խուսափում էին իրենց հայտարարություններում նշել «ցեղասպանություն» բառը: Մասնավորապես, ամերիկյան առաջնորդները, այդ թվում՝ Դոնալդ Թրամփը, օգտագործել են «Մեծ եղեռն» տերմինը, որը նշանակում է «մեծ վայրագություն», և այնպիսի սահմանումներ, ինչպիսիք են «20-րդ դարի ամենամեծ զանգվածային վայրագություններից մեկը»: 2019 թվականին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը և Ներկայացուցիչների պալատը բանաձևեր ընդունեցին, որոնք ճանաչում են Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը՝ որպես ցեղասպանություն: