«Մինչև կյանքիս վերջը չեմ մոռանա այս չարաբաստիկ 27-ը, դու իմ ուժն էիր, Մի՛խ ջան, կներես՝ ես ապրում եմ». զոհված զինծառայողի մայր
ԲլոգոսֆերաՄինչև կյանքիս վերջ չեմ մոռանա այս չարաբաստիկ 27-ը, առավոտյան 8-ից անդադար զանգում էի քեզ բալե՛ս, չէիր վերցնում, գոյությունս կորել էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Ատղ Գալեյանը:
«Մինչև կյանքիս վերջ չեմ մոռանա այս չարաբաստիկ 27-ը, առավոտյան 8-ից անդադար զանգում էի քեզ բալե՛ս, չէիր վերցնում, գոյությունս կորել էր, աչքիս ոչ մի բան չէր երևում։ Մենակ թե ձայնդ լսեի։ Ու, վերջապես, ստացա sms-դ. «Կյանքս ռազվոդ եմ, կզանգեմ, մա՛մ, շարված ենք»,-հետո հարցրեցի՝ վիճակը ոնց ա, պատասխանեց. «Սովորականից մի քիչ խառը կյանքս»։ է՜ արևս, գիտեմ խնայում էիր մեզ...հետո զանգեցիր ու էլի չասացիր, որ արդեն դիրքեր եք գնացել, բայց ես գիտեի, որ դուք դիրքերում եք։ Քամին քեզ մատնում էր, բալե՛ս։ Լավ, ոչինչ ասում էի, թո՛ղ մտածի, որ ես հավատացել եմ։ Չգիտեմ՝ ինչ անեմ, ոնց անեմ, ոնց ապրեմ ու շարունակեմ ապրել առանց քո աչքերի ու առանց քո ժպիտի։ Դու իմ թիկունքն էիր, Մի՛խ ջան, իմ ուժը...կներես, որ ես ապրում եմ»,- գրել է Աստղ Գալեյանը: