«Յուվենտուսը» կարող է գնել «Ռուբինի» կիսապաշտպան Կվարացխելիային
СпортԹուրինի «Յուվենտուսը» պատրաստ է Չեմպիոնների լիգա մտնելու դեպքում գնել Կազանի «Ռուբինի» ֆուտբոլիստ Խվիչ Կվարացխելիային, հայտնում է Tuttomercatoweb-ը՝ հղում անելով Il Messaggero-ին:
Վրաստանի ազգային հավաքականի 20-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում է 20 միլիոն եվրոյից մի փոքր ավելի: «Յուվենտուսից» բացի՝ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Միլանը»:
Ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի առաջնությունում Կվարացխելիան 23 գոլ է խփել 23 խաղում: «Յուվենտուսը», վաստակած 66 միավորով, 33 խաղից հետո, Ա սերիայի չորրորդ տեղում է ՝ հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելով: