Նագելսմանը կփոխարինի Ֆլիկին Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում
ՍպորտՄյունխենի «Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ Ջուլիան Նագելսմանը հուլիսի 1-ից ֆուտբոլային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Հանս-Դիտեր Ֆլիկին:
Նագելսմանի հետ պայմանագիրը, ով մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լայպցիգից», կգործի մինչ 2026 թվականի ամառը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 33-ամյա մասնագետի տեղափոխության համար «Բավարիան» ստիպված կլինի վճարել «Լայպցիգին» մոտ 25 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում:
Համաձայնագիրը Ֆլիկի հետ, ով նախապես հայտարարել էր մյունխենյան ակումբը լքելու ցանկության մասին, կդադարեցվի հունիսի 30-ին: Նրա պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: 2019-ի նոյեմբերին Ֆլիկը ստանձնեց Մյունխենի «Բավարիայի» ղեկավարի պաշտոնը: Մասնագետի ղեկավարությամբ՝ մյունխենյան ակումբը նվաճեց չեմպիոնությունը և Գերմանիայի գավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, Գերմանիայի Սուպերգավաթը և ակումբային աշխարհի առաջնությունը: 2020 թվականին Ֆլիքն ՈւԵՖԱ-ի կողմից ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ: Նագելսմանը մարզչական կարիերան սկսել է «Հոֆենհայմում» 2016 թվականի փետրվարին՝ դառնալով պատմության մեջ ամենաերիտասարդ մարզիչը, որը գլխավորել է Բունդեսլիգայի ակումբներից մեկը: Նագելսմանն աշխատում է «Լայպցիգի» հետ 2019 թվականից, և նրա ղեկավարությամբ «Ռեդ Բուլզը» անցած մրցաշրջանում հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, իսկ այս մրցաշրջանում նրանք Գերմանիայի առաջնության երկրորդ տեղում են: