Մոռացա՞ք, որ Նիկոլը մեզ պատերազմ նվիրեց, իսկ Նոր տարուն՝ որպես նվեր մեր տղերքի պահված մարմինները տվեց. Գեղամ Նազարյան
ԲլոգոսֆերաՄոռացա՞ք արդեն, որ յոթ ամիս, ընդամենը յոթ ամիս առաջ պատերազմ սկսվեց,- ֆեյսբուքում նշել է զոհված զինծառայողի հայր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։
«Մոռացա՞ք արդեն, որ նիկոլը մեզ պատերազմ նվիրեց, իսկ, օրինակ, Նոր տարուն, որպես նվեր, մեր տղերքի պահված մարմինները մեզ նվիրեց։ Մոռացա՞ք արդեն որ ձեր կողքին ապրում են մարդիկ, որոնց որդիները, ամուսինները, թոռները, եղբայրները, քույրերն ամենաթանկը՝ կյանքը նվիրեցին հայրենիքին։ Մոռացա՞ք, որ տականքը դեռ բռնազավթել է իշխանությունը։ Դե մոռացեք։ Հեշտ է չէ մոռանալով ապրել»,- նշել է նա։