Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна Президент Республики Армении принял председателя Совета армян Франции Министр обороны Армении принял делегацию французских депутатов Экспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координат Степанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьеры Посол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океана 

Ազգային կապիտալը վտանգի տակ է․ «Երրորդ ուժ»-ը բաց քննարկումներ է պահանջում մտահոգիչ օրենքի ընդունումից առաջ

Экономика

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» մոտ մտահոգություն է առաջացրել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Խորհուրդը կոչ է անում դադարեցնել և կանգնեցնել նախագծի ընդունումը, քանի որ համոզված է՝ այն վտանգում է հայ ազգի կապիտալը, վերջինիս գոյությունը և նպաստում է կապիտալի արտահոսքին։ Արդյոք ՀՀ էկոնոմիկայի և արդարադատության նախարարությունները տեղյա՞կ են «Երրորդ ուժ»-ի այս հայտարարության  մասին, արդյոք օրենքն ընդունումից առաջ հավելյալ կքննարկվի՞ մասնագիտական խմբերի կողմից և հաշվի կառնվի՞ առաջ բերված դիտարկումները՝ փորձեցինք պարզել համապատասխան գերատեսչություններից։ Ի պատասխան մեր հարցման էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ տեղյակ են հայտարարությանը, սակայն չեն կիսում «Երրորդ ուժ»-ի դիրքորոշումը, քանի որ նախագիծը բազմիցս քննարկվել է կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից և դրական է դիտարկվել։ Արդարադատության նախարարությունից ևս նշել են, որ ծանոթ են հայտարարությանը, սակայն լրացուցիչ քննարկում կազմակերպելու առաջարկ չեն ստացել «Երրորդ ուժ»-ի կողմից։ 

ԼՈՒՐԵՐ․com-ը նախարարությունների կողմից տրված պարզաբանումների վերաբերյալ զրուցել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, տ.գ.թ. տնտեսագետ/ֆինանսիստ Արտակ Պողոսյանի հետ՝ հասկանալու նախաձեռնության դիրքորոշումը բարձրացված հարցի կապակցությամբ։ Մեր այն դիտարկմանը, թե ինչպես Էկոնոմիկայի, այնպես էլ Արդարադատության նախարարությունը նշել են, որ նախագծի քննարկումը տեղի է ունեցել լայն ներկայացուցիչների հետ, միևնույն ժամանակ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը որևէ ձևով չի հայտնել իր կարծիքը կամ մասնակցության ցանկությունը՝ Պողոսյանը հակադարձեց․ «Քննարկումներին ոչ բոլոր կողմերն են հնարավորություն ունեցել մասնակցելու և իրենց դիրքորոշումը հայտնելու, առավել ևս իրենց մասնագիտական կարծիքը լսելի դարձնելու համար։ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունն անգամ նամակով դիմել է, օրինակ Բաբկեն Թունյանին և հրավիրել քննարկման, սակայն 0 արձագանք»,- ասաց նա: 

Պողոսյանը նշեց՝ եթե նախագծի քննարկմանը մասնակցել են բազմաթիվ անձինք, կառույցներ և տվյալ տեղեկատվությունը իսկապես համապատասխանում է իրականությանը, ապա խնդրում է հրապարակել բոլոր անձանց և կառույցների անունները, որոնք «լավ» գործ են արել։ Նա նշում է, որ նրանց անունները գաղտնի պահելու կարիք չկա (խոսքը պետական կառավարման համակարգի և ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցության մասին չէ)։ Ինչպես նաև խնդրում է տեղեկացնել, թե քանի՞ անգամ, ե՞րբ, ի՞նչ կազմով և որտե՞ղ են կազմակերպվել քննարկումները, հրապարակել քննարկումների արձանագրությունները և մասնակիցների ցանկերը: 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նշել է, որ ներկայացված նախագիծն ունի բարենպաստ ազդեցություն վենչուրային ներդրումային ֆոնդերի հիմնադրման, ավելի վաղ՝ մինչև 3 տարի հիմնադրված ընկերություններում ներդրումներ ներգրավելու և այլնի համար: Մեկնաբանելով Էկոնոմիկայի նախարարության տեսակետը՝ Պողոսյանը կարծիք հայտնեց․ «Մեր կողմից բարձրացված հարցերը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանը չունեն որևէ եզրեր: Նախարարության պատասխանը անգամ տարակուսանք է առաջացնում: Մեր կողմից բարձրացված հարցը հստակ է՝ խոսքը այն բաժնետիրական ընկերությունների մասին է, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ունի, հատկապես, 50 % և ավելի մասնակցություն: «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը ունի հստակ դիրքորոշում՝ ՀՀ սեփականությունը չի կարող վտանգի ենթարկվել և առավել ևս «նվեր» տալ որևէ մեկին: Առաջարկվող գործընթացը՝ «բաժնետիրացման ծրագիրը», աշխատակիցներին իրավունք է տալիս դառնալ ընկերություններում բաժնետերեր, որը ավելի շատ նմանեցնում է նախկինում իրականացված և տապալված քաղաքականությանը՝ «վաուչեռային»՝ 20 %-ի նվիրատվությունը կոլեկտիվին: Կամ առաջարկվող օրենքի նախագծով գործադիր մարմնին իրավասություն են վերապահում մինչև 25 %-ը ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված ինքնուրույն որոշման կայացմանը: Դուք պատկերացնում եք՝ ինչ գումարների մասին է խոսքը, օրինակ՝ Հայփոստ ընկերության գույքի 25 %-ը: Ամբողջացնելով բոլոր պետական մասնակցության ընկերությունների գույքի ընդամենը 25 %-ները՝ կնկատենք, որ խոսքը  միլիարդների և դրանց վտանգված լինելու մասին է»,- ասաց տնտեսագետը:

Արդարադատության նախարարությունից հայտնել են, թե ներկայացված  նախագծի վերաբերյալ ազդեցության գնահատումը դուրս է իրենց իրավասության շրջանակներից, մյուս կողմից՝ նախագծի հիմնավորումներում կատարվել են այնպիսի ուսումնասիրություններ և վերլուծություններ, որոնք Կառավարության ազդեցության գնահատման որոշման 8-9-րդ կետերի տրամաբանությամբ բավարարում են ինչպես պարզեցված, այնպես էլ խորացված կարգավորման ազդեցության գնահատման որոշ չափանիշներին: Պողոսյանն անդրադառնալով Արդարադատության նախարարության այս դիտարկմանը նկատեց՝ ազդեցության գնահատումն ավելի քան կարևոր է և Արդարադատության նախարարության պնդումը, թե «որոշ» չափանիշներին համապատասխանում է նախագծին կից ներկայացված վերլուծությունը՝ չի համապատասխան իրականությանը․ «Արդարադատության նախարարության կողմից հիշատակված ՀՀ կառավարության 2020 թ․ դեկտեմբերի 17-ի թիվ 2075-Ն որոշումը չի կարելի անվանել իրավական ակտ կամ որևէ ոլորտի կարգավորումն ապահովող փաստաթուղթ: Խնդիրը այն է, որ հիշատակված իրավական ակտով առնվազն 5 ամսով ազդեցության գնահատման գործընթացը բարձիթողի վիճակում է: Մասնավորապես, այսպես ասած, իրավական ակտով ուժը կորցրած են ճանաչել ազդեցության գնահատման մեթոդաբանությունը, իսկ նորը 5 ամսվա ընթացքում դեռ պետք է ներկայացնեն տարբեր պետական կառավարման մարմինները՝ վերոգրյալ որոշման 3-րդ կետը: Այս ամենից հետո Արդարադատության նախարարությունը պնդում է, որ «որոշ» չափանիշներին համապատասխանում է: Կարևորագույնը թողած՝ Արդարադատության նախարարության կողմից ներկայացվում է ինչ-որ տեսություն ազդեցության գնահատման վերաբերյալ, ինչը ավելի շատ մոլորեցնում է, քան բովանդակային հարցին պատասխան է տալիս»,- ասաց նա:

Եզրափակելով իր խոսքը՝ Արտակ Պողոսյանը հավելեց, որ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունն ինչպես այս, այնպես էլ իր կողմից բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ պատրաստ է տարբեր հարթակներում հանդես գալ և հայտնել իր դիրքորոշումը հանուն ՀՀ պետականության պաշտպանության: 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Архиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествиеЦена на газ может вырасти. Последствия односторонних уступок ПашинянаКакое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ40 провалов за 6-летнее правление ПашинянаПремьер-министр Пашинян принял делегацию группы дружбы Франция-Армения Сената Французской РеспубликиПрезидент Республики Армении принял председателя Совета армян ФранцииЗамглавы МИД Армении представил послу Аргентины мирный процесс между Ереваном и БакуВ докладе Госдепартамента США зафиксированы случаи нарушения Азербайджаном прав человека в отношении армянАдминистрация Стамбула запретила поминовение жертв Геноцида армянМакрон и Нетаньяху провели телефонный разговор на тему ИранаУченые нашли космический «фонтан», извергающий материю массой в десятки миллионов СолнцНа основе геодезических измерений на границе Армении и Азербайджана установлен первый пограничный столбВ 109-ую годовщину Геноцида армян церемония воздания дани памяти высшим руководством Армении будет протокольной«Армянская женщина - жертва и героиня Геноцида»: выставка, посвященная женщинам, испытавшим всю жестокость геноцидаРоссийские миротворцы покидают Карабах в результате договоренности между мной и Президентом России: АлиевИшхан Агбалян: Воскепар, короче говоря, останется анклавомПроведение COP-29 В Азербайджане является результатом мирного процесса с Арменией: АлиевThe Wall Street Journal: США работают над санкциями против китайских банков за сотрудничество с РоссиейСобчак обсудила с подписчиками внешность сестры Ирины ШейкФигурист Куница признался, что им с Косторной на льду мешают личные отношенияСтарший эксперт комитета по международным отношениям Сената США и посол США в Армении посетили Мемориал Геноцида армянЭрдоган призвал Армению работать над дорожной картой отношений с Турцией, исходя из реалийМинистр обороны Армении принял делегацию французских депутатовВице-спикер Национального собрания Армении принял посла ГрецииВ разговоре с Зеленским Байден выразил надежду, что Сенат одобрит пакет помощи Украине на 61 миллиард долларовАлиев пригласил Зеленского в БакуДва вертолета ВМС Малайзии столкнулись в воздухе во время репетиции парада21-летняя дочь Кэтрин Зеты-Джонс повторила культовый образ своей материНАСА показало все траектории полета Ingenuity в одном видеоМИД Катара приветствовал договоренность Армении и Азербайджана о демаркации границыЭкспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координатСтепанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьерыМВД Армении: Автодорога Баганис-Воскепар перекрыта для разминированияАрмения и Азербайджан должны продолжать усилия по решению пограничных проблем мирными путями: МИД ИранаНефть Brent подорожала до $87,5 за баррельПосол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океанаГлава администрации села Киранц Тавушской области собирается подать в отставкуCтало известно, во сколько обойдется ликвидация КИВИ банкаЛео Николяну запретили въезд в АрмениюЕще не представленный смартфон Google появился в продаже в АфрикеАршак Карапетян: Нельзя осуществлять демаркацию границы без подписания мирного договораПосол Армении в США встретилась с участниками образовательной программы РамсфелдаВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 23 АПРЕЛЯАрмения и Саудовская Аравия имеют потенциал сотрудничества в ряде сфер: мнение экономистаРяд заявлений, звучащих из Азербайджана, касающихся реформ и модернизации армии Армении, делают нас тревожат: Пашинян20 тайных шагов Никола Пашиняна за спиной народа
Самое популярное