Արցախի ԱԻՊԾ-ն մամուլից Է տեղեկացել խաղաղապահների՝ ականի պայթյունից վիրավորվելու մասին. պարզաբանում
НКՄամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողները վիրավորվել են ականի պայթյունից, ու հղում կատարել ԱԻՊԾ-ին` ճիշտ չէ։ Այս մասին հայտնեցին Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
«Լուրին` ծառայության լրատվականը ևս ծանոթացել է հայկական մամուլից, ու դրա մասին այլ ինֆորմացիայի չի տիրապետում։
Հայկական լրատվական կայքէջերի պատասխանատուներին հորդորում ենք նյութի իսկությունը ներկայացնել իրական լույսի տակ։
Լուրի հավաստիությունը ճշտելու համար կարող եք դիմել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորակազմի լրատվական ծառայությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «Արմենպրեսը»՝ վկայակոչելով Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանին, հայտնել էր, որ Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է. դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ: