«Մի նախանձեք, խնդրում եմ». Մորգենշտերնը ներկայացել է անկեղծ ֆոտոշարքով
ԼուսանկարներՀայտնի ռուս ռեպեր Ալիշեր Մորգենշտերնը Ինստագրամի իր հետևորդների հետ կիսվել է իր ընկերուհու` Դիլարայի մասնակցությամբ անկեղծ ֆոտոշարքով:
Կադրերում զույգը կիսամերկ վիճակում պառկած է անկողնում, աղջիկը նուրբ դիմահարդարմամբ է և կրում է սև վարտիք, իսկ Մորգենշտերնը ներկայացել է միայն վարտիքով:
«Ես միշտ լավագույնն եմ վերցնում: Եվ դա կանանց նույնպես վերաբերվում է: Մի նախանձեք, խնդրում եմ: Չնայած` ոչ, նախանձեք»,- այսպես է ֆոտոշարքը մակագրել ռեպերը: