Միֆեր սեքսի մասին, որոնք փչացնում են ձեր ինտիմ կյանքը
Досуг«Rambler»-ը ներկայացնում է, թե սեքսի մասին ինչպիսի միֆերն են վատթարացնում ինտիմ կյանքը:
Կանայք պետք է կատարյալ լինեն անկողնում
Շքեղ սպիտակեղեն, հարթ մարմին, դիմահարդարում, մազերի հարդարում և անթերի կազմվածք ... շատ աղջիկներ լրջորեն հավատում են, որ լավ սեքսը պարզապես անհնար է առանց այս ատրիբուտների: Այնուամենայնիվ, տղամարդիկ հաճախ աչք են փակում իրենց զուգընկերուհու անկատարության վրա, քանի որ նրանք կենտրոնացած են լինում միայն գործընթացի վրա: Եվ դա կարող է փչացնել միայն անինքնավստահությունը. եթե անընդհատ անհանգստանում եք, որ ձեր սիրելին կնկատի ցելյուլիտը կամ մարմնի վրա լրացուցիչ ծալքը, դժվար թե ձեզ հաջողվի հաճույք ստանալ:
Չկա բնական քսուկ` չկա գրգռում
Բնական քսուկի բացակայությունը միշտ չէ, որ մատնանշում է կնոջ սառնությունը: Երբեմն դա պայմանավորված է տարիքով կամ օրգանզիմում հորմոնալ փոփոխություններով: Եթե նման բան տեղի ունենա` պետք չէ խուճապի մատնվել. պարզապես կարելի է օգտագործել քսանյութ, մանավանդ, որ դրանցից հիմա շատ կա:
Տղամարդը միշտ սեքս է ցանկանում
Մեկ այլ միֆ, որը մեզ պարտադրել են հնացած հեռուստաշոուներն ու կինոնկարները, որտեղ տղամարդը պատրաստ է օրը մի քանի անգամ սեքսով զբաղվել, իսկ կինը անընդհատ արդարացում է փնտրում հարաբերությունից խուսափելու համար:
Իրական կյանքում ամեն ինչ այլ է: Եթե ձեր զուգընկերը հրաժարվում է սիրով զբաղվելուց, դա չի նշանակում, որ նա սիրավեպ ունի կամ դուք դադարել եք նրան գրգռել: Տղամարդու մոտ ցանկության բացակայություն կարող են առաջացնել սթրեսը և վատ տրամադրությունը: Պետք չէ մոռանալ նաև այն, որ զուգընկերների սեռական կոնստիտուցիան կարող է չհամընկնել. հաճախ է պատահում, որ կինն ավելի շատ է սեքսի կարիք ունենում, քան տղամարդը: