Էրդողանը ցարական Ռուսաստանին մեղադրել է գերմանացիներին ու հրեաներին բնաջնջելու մեջ
МирԿառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն անհեթեթ հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության մասին, այլ նաև Թուրքիայի դիրքորոշումը հինավորելու համար` զուգահեռներ է անցկացրել ցարական Ռուսաստանի քաղաքականության հետ, գրում է Region Monitor-ը:
«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հարյուր հազարավոր հրեա-գերմանացի քաղաքացիներ ապրում էին ցարական Ռուսաստանում և արտաքսվել են գերմանական բանակի հետ համագործակցելու մեղադրանքով: Ավելի ստույգ՝ տեղահանության պատրվակով այդ մարդկանց մեծ մասը մահացել է սովից, հիվանդություններից և վատ եղանակից», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը: