Նախընտրական պայքարում առավելագույնս կինքնադրսևորվեն հայ «անվանի» և նորահայտ պոպուլիստները. Ղարամյան
Բլոգոսֆերա«ՌԴ նախագահ Վ․ Պուտինը կոչ է արել Դումայի առաջիկա ընտրություններում զերծ մնալ պոպուլիզմից՝ ընդգծելով, որ անհնարինը խոստանալն առաջացնում է այնպիսի սպասելիքներ, որ իրականացման ենթակա չեն, բայց փոխարենը՝ ժողովրդի շրջանում խարխլում են պետականության հիմքերը»։ Ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը։
«Հայաստանում հունիսի 20-ին կանցկացվեն ընտրություններ։ Վստահ եմ, որ նախընտրական պայքարում առավելագույնս ինքնադրսևորվելու են հայ «անվանի» և նորահայտ պոպուլիստները, նրանք, ովքեր վերջին 3 տարում Հայաստանը հասցրել են բոլոր հնարավոր պարտությունների դուռը, ինչի հետևանքներն առավել քան տեսանելի են։
Անգամ ամենահզոր պետությունները կարող են քայքայվել պոպուլիզմի պատճառով, ուստի համոզված եմ, որ պետք է ծայրահեղ ուշադրությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել Հայաստանի ու հայ ժողովրդի համար բացառիկ կարևոր այս քաղաքական միջոցառմանը, որպեսզի ընտրվող կառավարությունը լինի հայանպաստ գործունեության ընդունակ և դուրս բերի երկիրն անդունդից։
Ինչպես հայտնի առակն է ասում՝ «էշը, որ էշ է, մի անգամ է ցեխում մնում»», - նշել է Ղարամյանը։