Պատրաստ ենք ընդունել նախագահի աշխատակազմի դիտարկումները․ առաջարկ արել ենք․ Լիլիթ Մակունց
PoliticalԵկեք ընդգծենք, որ յուրաքանչյուր մարմին ունի իր լիազորությունների շրջանակը՝ կապված ընտրությունների հետ: ԱԺ-ի քաղաքական մեծամասնության, ինչպես նաև ընդդիմության լիազորությունների մեջ է մտնում լավագույն օրենսդրությունը ստեղծելն ու ունենալը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արդար և թափանցիկ ընտրություններ: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը:
Վերջինս նշեց, որ ընտրությունների կազմակերպման համատեքստում առաջնային կարևորագույն դեր ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. «Կան նաև այլ ստորաբաժանումներ և այլ մարմիններ, որոնք ունեն առանձին գործառույթներ: Եկեք հստակ առանձնացնենք, թե որն է ԱԺ-ի քաղաքական մեծամասնության և ընդդիմության դերը այս հարցում»,- ասաց նա: