Իշխանությունները 3 տարի ունեին 2018-ին հրապարակում խոստացված բարեփոխումներն անելու համար․ Տիգրան Ուրիխանյան
ՔաղաքականԻշխանությունները 3 տարի ունեին 2018-ին հրապարակում խոստացված բարեփոխումներն անելու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգաին Ժողովում ասաց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Ըստ նրա՝ մինչ օրս չեն կարգավորվել արդարության տրամաբանությունից բխող բազմաթիվ հարցեր. «Ընտրությունները ազատ են, արդար, թափանցիկ, և որակյալ, այն դեպքում, երբ փող չունեցող, բայց լավ գաղափար ու ծրագիր ունեցող մարդիկ կամ քաղաքական ուժերը կարողանում են մասնակացել ընտրություններին և վստա՞հ են, որ ընտրատեղամասերում որևէ մեկը ընտրախցում չի նկահարանելու, որպեսզի վճարված գումարի դիմաց ապացուցի, թե ում է ընտրել: Վստա՞հ է լինելու, որ հաշվարկի ժամանակ ընթերցելու այլ անուն՝ իրական քվեաթերթիկը դնելով այլ տրցակի տակ: Ո՞ւնի որևէ մեկը վստահություն, որ ընտրությունը տեղի է ունենալու հենց այսպես, իհարկե, ո՛չ»,- ասաց Ուրիխանյանը: