Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda US State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off 

Կոտայքում վարելահողերի միայն 37%-ն է մշակվում. Փաշինյանն այցելել է Կոտայք

Video

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել Կոտայքի մարզպետարանում: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խորհդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, փոխմարզպետները, իրավապահ մարմինների մարզային վարչությունների ղեկավարները:

Մինչ մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներին ու հետագա անելիքներին անդրադառնալը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ցանկանում եմ ներկայացնել վիճակագրությունը, որը, ըստ էության, հատուկ է Հայաստանի բոլոր մարզերին: Կոտայքի մարզում վարելահողերի միայն 37 տոկոսն է մշակվում: Այսինքն՝ հողերի մեծամասնությունը շարունակում է մնալ չմշակված, և սա հիմնարար խնդիր է Հայաստանի Հանրապետության և Կոտայքի մարզի համար՝ նույնպես: Հանրապետությունում միայն երկու մարզում է, որ մշակվում է վարելահողերի 50 տոկոսից ավելին՝ Արարատի և Արմավիրի մարզերը: Մնացած մարզերում գործնականում վարելահողերի 50 և ավելի տոկոսը չի մշակվում:

Այս առումով կարծում եմ, որ նաև խնդիր ունենք մինչև այժմ կառավարության ընդունած ծրագրերի բովանդակության մասին հանրությանն իրազեկելու հետ կապված, որ մարդիկ տեսնեն, թե գյուղատնտեսության ոլորտում աջակցություն ստանալու ինչ հնարավորություններ կան: Նաև կարծում եմ, որ պետք է նոր ծրագրեր ներդնենք: Այս առումով, կարևոր եմ համարում այն գաղափարը, որ պատրաստվում ենք առաջիկայում ծրագիր ներդնել, համաձայն որի, եթե որևէ հողատարածքում տնտեսվարողն անցնում է կաթիլային ոռոգման կամ անձրևացման, 5 տարի ոռոգման ջրի վարձավճարից կազատվի: Սա կարևոր է: Առաջիկայում դե յուրե որոշումը կընդունենք և կկանոնակարգենք, թե ինչպես է այդ գործընթացը տեղի ունենալու»:

Վարչապետի պաշտոնակատարը նկատել է, որ Հայաստանում վարելահողերի 74 տոկոսը չի ոռոգվում ընդհանրապես, և Կոտայքի մարզում ճշգրիտ համընկնում է չոռոգվող հողատարածքների չափաքանակը հանարապետության հետ. Կոտայքի մարզի հողերի 74 տոկոսը չի ոռոգվում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ուղղությունները կառավարության համար պետք է առաջանահերթություններ լինեն: «Այսինքն՝ մեր աշխատանքային պլաններում պետք է տարեցտարի ունենանք վիճակագրության որոշակի փոփոխություն, թե ինչքանով ավելացավ մշակվող հողատարածքների քանակը հանրապետությունում և մարզում:

Նաև ժողովրդագրության խնդիրները մեզ համար ունեն առաջնային նշանակություն, և այստեղ էլ խնդիր եմ տեսնում կամ համենայնդեպս կուզենայի լսել, թե մեր մարզերի բնակիչները որքանով են տեղեկացված այն ծրագրերի մասին, որոնք այսօր արդեն գործում են: Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս նախորդ տարի՝ 2020թ. մայիսի 14-ին, ընդունել ենք երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության վերաբերյալ ծրագիր: Դրա առանձնահատուկ շահառու են մարզերի բնակիչները, այն ընտանիքները, որոնք առնվազն երկու անչափահաս երեխա ունեն: Նրանք հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում, ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, աջակցություն են ստանում: Այսինքն, եթե 2 երեխա ունեցող ընտանիքը հիփոթեքային վարկով ձեռք է բերում բնակարան, այդ փաստի բերումով արդեն ստանում է բնակարանի 5 տոկոսի չափով աջակցություն, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը: Գործնականում՝ մեր բոլոր մարզերում 1 մլն դրամը 20 մլն դրամի 5 տոկոսն է:  20 մլն դրամով կարելի է ձեռք բերել բավականին լավ բնակարան: Բայց սա ամբողջը չէ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում, ավելանում է ևս 500 000 դրամ աջակցություն: Այսինքն՝ միանվագ աջակցություն է ստանում: Սա վերաբերում է մարզերի բնակիչներին: Եվ, ըստ էության, մոտավորապես նույն սխեման գործում է նաև կառուցապատման պարագայում: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, աջակցությունն ավելանում է 30 տոկոսով: Այսինքն՝ իմ ասած 1 մլն դրամը դառնում է 1 մլն 300 000 դրամ, 500 000 դրամը դառնում է 650 000 դրամ: Բայց սա նույնպես ամբողջը չէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունն ունի նաև այլ ծրագիր, որն արդեն գործում է ոչ միայն մարզերում, այլև Երևանում: Ծրագրի էությունը հետևյալն է՝ առաջին և երկրորդ երեխայի դեպքում կրկին հիփոթեքով բնակարան ձեռք բերելու պարագայում մնացորդային մայր գումարի 10 տոկոսը նույնպես վճարում է պետությունը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այստեղ նրբություն կա, որ պետք է վերջին 12 ամիսների ընթացքում այդ հիփոթեքային վարկը սպասարկված լինի, այսինքն՝ արդեն լինի ընթացքի մեջ: «Մարզերի բնակիչների դեպքում իրենք կարող են օգտվել ոչ միայն իմ նախորդ նշած ծրագրից, այլև օգտվել և՛ սրանից, և՛ նրանից: Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում վարկի մնացորդային գումարի 50 տոկոսը մարզերում նույնպես փակվում է: Եվ, ըստ էության, եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, ապա երրորդ և հաջորդ երեխայի դեպքում վարկի մնացորդային մայր գումարի 70 տոկոսը պետությունը փակում է:

Ընդ որում, ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ այս ծրագրերը գործում են նաև շինարարության դեպքում: Այսինքն, երբ վարկ է վերցվում շինարարություն իրականացնելու համար: Ու եթե հաշվի առնենք, որ նաև բարձրացրել ենք առաջին, երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ գումարը, նաև երրորդ երեխայի համար 1 մլն դրամ աջակցություն է ցուցաբերվում, այս հաշվարկները երբ անենք, կարող է պարզվել, որ օրինակ 20 մլն դրամանոց բնակարանի պարագայում, ընտանիքը կարող է ստանալ մինչև 5 մլն և նույնիսկ ավելի աջակցություն:

Բայց նաև ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ, իհարկե, մարզերում այդ խնդիրը մի քիչ այլ կերպ է դրված, որ ունենք եկամտային հարկի վերադարձի ծրագիր: Եթե ընտանիքն առաջնային շուկայից ձեռք է բերում բնակարան, և օրինակ, 250 000 դրամ աշխատավարձ է  ստանում, այս 250 000 դրամ աշխատավարձ ստացող ընտանիքը մարզում առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու ընթացքում, ենթադրենք 20 տարով հիփոթեքային վարկ է վերցրել, այդ 20 տարվա ընթացքում 14 մլն դրամի եկամտային հարկի վերադարձ է տեղի ունենում: Ի՞նչ նկատի ունեմ՝ մենք պետք է մտածենք մարզերում բնակարանաշինությունը խթանելու մասին: Որովհետև այսօր մարզերում գործնականում գրեթե ոչ մի տեղ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել հնարավոր չէ: Բայց եթե այս ծրագրերը ճիշտ կառավարենք, կարող է ստացվել, որ, ըստ էության, երիտասարդ ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել բացառապես պետության աջակցության հաշվին կամ առնվազն պետությունը կախված գնից, իհարկե, կարող է մինչև 70-80 տոկոս աջակցություն ցուցաբերել համախառն բնակարանի ձեռքբերմանը։ Նկատի ունեմ, որ այս ծրագրերը ընդունում ենք, սակայն դրանք նաև պետք է կարողանանք ուղեկցել. մի կողմից՝ նախ քաղաքացիներն իրազեկված լինեն, որ կան այսպիսի հնարավորություններ, որովհետև մենք մեկ-երկու անգամ լրատվություն տալով, ենթադրում ենք, որ մարդիկ դա արձանագրեցին։ Այդպես չէ: Պետք է մարդկանց շարունակաբար ներկայացնել: Ընդհուպ՝ մեր սոցիալական աջակցության ծառայությունները կամ մարզպետարանները գուցե վերլուծություն անեն և պոտենցիալ շահառուներին գտնեն, մարդկանց հրավիրեն և ասեն՝ գիտեք, որ դուք ունեք այսպիսի հնարավորություն, գուցե այս հնարավորություններից պետք է օգտվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով մարզերում  բնակարանաշինության խթանումը: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է՝ պետք է բիզնեսն էլ իրազեկվի, որովհետև եթե պարզվի, որ, օրինակ, Հրազդան քաղաքում կա պոտենցիալ «իքս» թվով շահառու, որոնք շահագրգռված են և պետք է բնակարան ձեռք բերեն, կարող է առաջանալ նաև այդ պահանջարկը։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մեր տեղական ինքնակառավարման մարմիների աջակցությունը:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրել է, որ կառավարության որոշմամբ  գյուղական բնակավայրերում չաշխատող մայրերին երեխայի մինչև երկու տարեկան դառնալը հատկացվում է  26 հազար 500 դրամ՝ որպես երեխայի խնամքի նպաստ, իսկ աշխատող մայրերը գյուղական բնակավայրերում ստանում են կրկնակի, այսինքն՝ 53 հազար դրամ։

«Այս առումով, որպես ամփոփում. մենք խոսում էինք աշխատավարձերի, եկամտային հարկի և այլնի մասին, կրկին ուզում եմ ընդգծել, թե ինչքան կարևոր է նաև այս ծրագրերի իրականացման առումով, երբ.  ա) մարդիկ  գրանցվում են որպես աշխատող: Այսինքն, ցավոք, մենք գիտենք, որ շատ դեպքերում մարդիկ աշխատում են, բայց առանց գրանցման: Եվ երկրորդը՝ ինչքան կարևոր է, որ ճիշտ աշխատավարձն արձանագրվի, որովհետև թվում է, թե եկամտային հարկ չվճարելու համար պետք է թաքցնել, պակասեցնել, բայց այս սոցիալական ծրագրերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվում են: Մանավանդ, ուզում եմ հիշեցնել, որ որդեգրել ենք եկամտային հարկի նվազեցման քաղաքականություն՝ համահարթ եկամտային հարկի։ Այսօր արդեն եկամտային հարկը 22 տոկոս է, և մեր ընդունած օրենքի համաձայն, առաջիկա տարիներին եկամտային հարկը, ըստ էության, կգա ու կդառնա 20 տոկոս։ Այս առումով արդեն ահագին փոփոխություններ ունենք, և այդ քաղաքականությունը, իհարկե, մենք պետք է շարունակենք։ Ես փորձեցի ցույց տալ շղթան, որը ճիշտ դասավորելու դեպքում կարող է իրավիճակ փոխել, և այս առումով շատ կարևորում եմ իրազեկվածությունը։

Երբ մենք ասում ենք, որ գիտելիքը մեր տնտեսության և երկրի հիմնական շարժիչ ուժն է ու պետք է դառնա այդ շարժիչ ուժը, երբեմն գիտելիք ասելով մենք շատ ծանր բաներ ենք հասկանում. ասենք՝ իմանալ բարդ մաթեմատիկական բանաձևեր, բայց, օրինակ՝ սեփական հնարավորությունների մասին իմանալը նույնպես գիտելիք է։ Երբ մարդը գիտի, որ կարող է ծրագրից օգտվել այս կամ այն պայմաններում, նաև ընտանիքի պլանավորման որոշակի գործընթաց է տեղի ունենում, այսինքն՝ ընտանիքը նույնպես իր գործերը պետք է պլանավորի, որպեսզի առավելագույնս այս ծրագրերից օգտվի և, բնականաբար, այդ գիտելիքի վրա հենված բարեկեցության մակարդակը փոխի։

Այս հարցերը շատ կարևոր եմ համարում և պետական մարմինների կարևորագույն գործառույթներից մեկը համարում եմ հնարավորությունների մասին մարդկանց իրազեկելը: Որովհետև եթե մենք ընդունում ենք աջակցության ծրագրեր, և այդ ծրագրերը բոլոր պոտենցիալ շահառուներին մի քանի անգամ չի իրազվեկում, նրանց չի տեղեկացվում, որ նրանք ունեն այսպիսի հնարավորություններ, այդ ծրագրերը կյանքում մեծ արդյունքներ չեն տալիս։ Այնպես որ հույս ունեմ, որ նաև մեր մարզպետարանները, պետական կառավարման մյուս մարմիններն անընդհատ ուշադրության կենտրոնում կպահեն այս խնդիրները, և մենք կոնկրետ առաջընթաց կարող ենք արձանագրել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Մարզպետ Մեսրոպյանն անդրադարձել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, խնդիրներին ու իրականացվող ծրագրերի ընթացքին: Զեկուցվել է, որ Կոտայքի մարզում գյուղատնտեսական նշանակության հողատարածքները կազմում են 155 հազար հեկտար, որից վարելահողերը՝  74 հեկտար: Նշված հողատարածքներից մշակվում է 37 տոկոսը, ինչի հիմնական պատճառն, ըստ մարզպետի, հողատարածքների մասնատվածությունն է, սեփականատերերի բացակայությունը, ոռոգման համակարգերի անմխիթար վիճակը: Տեղեկացվել է, որ վերջին աշնանացանի ժամանակ մշակվել է 33 հազար հեկտար հողատարածք, ավելի քան 10 հազար հեկտար էլ կմշակվի գարնանացանի ընթացքում: Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ ակնկալվում է, որ նախորդ տարվա համեմատ մարզում մշակվող հողատարածքների ծավալը կավելանա 1500 հեկտարով:  

Մարզպետը հավելել է, որ մարզում առկա են 100 հեկտար ջերմոցային տնտեսություններ, որտեղ մշակվում են բանջարեղեն, ելակ և ծաղիկներ: 2019 թվականի համեմատ մարզում նախորդ տարի ջերմոցային տնտեսությունների թիվն ավելացել է 28 հեկտարով: Կոտայքում առկա են նաև 627 հեկտար ինտենսիվ այգիներ` հակակարկտային ցանցերով և կաթիլային ոռոգման համակարգերով: Առաջիկայում ներդրումային նոր ծրագրի շրջանակում մարզում հիմնվելու են 108 հեկտար ազնվամորու նոր այգիներ:

Նշվել է, որ Կոտայքում ներկայումս խոշոր եղջերավոր անասունների քանակը կազմում է 54 հազար 200 գլուխ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 հազար 400 հարյուրով: Մանր եղջերավորների քանակը կազմում է 44 հազար, աճը նախորդ տարվա ապրիլի համեմատ կազմում է 5 հազար գլուխ: Մարզում գործում է 18 սպանդանոց, որոնցից 7-ը` խոշոր: Մարզպետը վստահեցրել է, որ ֆերմերների մեծ մասը մորթը կազմակերպում են հենց սպանդանոցներում:

Անդրադառնալով կապիտալ ծրագրերին՝ մարզպետը տեղեկացրել է, որ դրանց շրջանակում կառուցվում են Հրազդանի և Աբովյանի հիմնական երկու դպրոցները, ներկայում ընթացքի մեջ են ևս երեք դպրոցների վերակառուցման աշխատանքներ:

Կոտայքի մարզում ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել ավելի քան 6 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր: Ներկայումս 40-ից ավելի ծրագիր ընթացքի մեջ է: Կապիտալ ծրագրերի շրջանակում իրականացվում են նաև Երևան-Լանջազատ-Գառնի, Գառնի-Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհի վերակառուցման աշխատանքները, Գառնիի տաճարի մերձակա տարածքի վերականգնումը, վերանորոգվում է Խոսրովի անտառ տանող ճանապարհը: Ընթացիկ տարում նախատեսվում է հիմնանորոգել նաև Աբովյան-Արզնի հանրապետական նշանակության ճանապարհի չորս կիլոմետրանոց հատվածը, Երևան-Գառնի-Գեղարդի վանական համալիր  տարոնղ 6 կիլոմետրանոց հատվածը:

Մեսրոպ Մեսրոպյանը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են Աբովյանում և Հրազդանում Թումո կենտրոնների հիմնման աշխատանքները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետի պաշտոնակատարը կարևորել է  ժամանակակից գյուղատնտեսության ծրագրերի, բնակարանաշինության խթանման աշխատանքները, որոնք կնպաստեն ինչպես բարեկեցության բարձրացմանը, այնպես էլ ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը, որոնք կխթանեն մեծածավալ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանն ու համայնքային խնդիրներըի լուծմանը:

Խորհրդակացության ընթացքում ներկայացվել են նաև Կոտայքի մարզում առկա օպերատիվ վիճակն ու հանցավորության դեմ պայքարին միտված աշխաատանքները:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph
Most Popular