«Անտարբերությունը սպանում է». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչը պետք չէ հանդուրժել ամուսնության ընթացքում
ԺամանցՀայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանն ամուսնացած է Սերգեյ Գրիգորյանի հետ, նրանք մեծացնում են որդուն՝ Գասպարին։ Բլոգերի ու վիզաժիստի համար այս միությունը երկրորդն է. նա առաջին ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից, բաժանվել է հարսանիքից երկու տարի անց։ Գոհարն այդ ժամանակ խոստովանել էր, որ ընտանիքում ռոմանտիկա չի եղել։
Պատասխանելով հետեւորդների հարցերին՝ Ավետիսյանը հայտնել է, թե ինչը չէր հանդուրժի ամուսնության ընթացքում։ Վիզաժիստը խոստովանել է, որ իր համար անտարբերությունից ավելի վատ բան չկա, երբ գիտակցում ես, որ սիրելիիդ համար միեւնույնն է։ «Ես դրա վերաբերյալ շատ մտքեր ունեմ… Բայց, թվում է՝ չկա ավելի վատ բան, քան զգացումը, երբ քեզ չեն սիրում ու չեն հարգում։ Հայտնվում է անտարբերություն, եւ այն սպանում է։ Իսկ դո՞ւք։ Ի՞նչը չէիք հանդուրժի»,- գրել է Ավետիսյանը։