Օրվա խորհուրդ «Հրապարակ» Փաշինյանը պաշտոններ կառաջարկի՞ իր հետ համերաշխ ուժերին Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ» Աջափնյակի թաղապետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Փաշինյանը ժողովրդի 26.49 %-ի վարչապետն է «Հրապարակ». Զորքն առաջնագծից դուրս կբերեն «Իրավունք»․ Սիփան Փաշինյանն արդեն իրեն Իջեւանի քաղաքապետ է համարում «Հրապարակ». Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ «Իրավունք»․ Արա­յիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի. Սամվել Բաբայան «Հրապարակ». ՔՊ ցուցակի մինչեւ 90 համարը կանցնի խորհրդարան. ով է լինելու ԱԺ նախագահը 

«Բոլորը պետք է խոսեն ծառայությանս մասին»․ Նարեկ Հովհաննիսյանը խոցել է հակառակորդի 2 տանկ, հերոսացել՝ պատերազմի 2-րդ օրը

Հասարակություն

Պատերազմում հերոսացած Նարեկ Հովհաննիսյանի ծառայության ավարտին 100 օր էր մնացել։ Ծառայում էր Մարտակերտում, պատերազմի առաջին օրը կռվել է Թալիշում՝ հերոսանալով սեպտեմբերի 28-ին։

«Նահանջի հրաման են ստացել, ծառայակից ընկերներին ասել է՝ գնացեք, ես կկռվեմ։ Ընկերները փորձել են համոզել ու տանել իրենց հետ, բայց Նարեկս ասել է՝ հրամանատարիս մենակ չեմ թողնի։ Առաջ է գնացել ու կռվի բռնվելով թշնամու հետ՝ խոցել 2 տանկ։ Հրամանատարին նետել է ձորը, որպեսզի թշնամին չգերեվարի նրան, այդ ժամանակ կրակել են Նարեկիս, բայց չգիտենք՝ վիրավորվե՞լ, թե՞ միանգամից մահացել է»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց Նարեկի մայրը՝ Գրետա Հակոբյանը։

Նարեկը արագ արձագանքման փրկարարական ջոկատից էր, հակառակորդի դեմ կռիվ են մղել ջոկատի 16 զինվոր․ նրանցից շատերը զոհվել են, բայց, թե ինչպես՝ տիկին Գրետան տեղեկություն չունի:

Հերոսի ծառայակից ընկերները պատմել են, որ նա բանակում աչքի է ընկել գերազանց ծառայությամբ, ինչի համար էլ բազմաթիվ պատվոգրեր ու մեդալներ է ստացել։

Երկար ժամանակ Նարեկին փնտրելով անհետ կորած զինծառայողների շարքերում՝ միայն 4 ամիս անց՝ հունվարի 31-ին են գտել նրան, սակայն, զոհված տղաների ցանկում։ Հայաստան վերադարձած գերիների առաջին խմբի ցանկում եղել է Նարեկ Հովհաննիսյան անուն ազգանունը, ինչն էլ հուսադրել է Նարեկի ծնողներին. կարծել են, թե իրենց որդին  է, բայց, ավաղ, սխալվել են։

«Նարեկս խիզախ էր, ոչ մի դժվարությունից չէր խուսափում, յուրահատուկ բնավորություն ուներ։ 8 տարեկան էր, երբ հայրը մահացավ, ու ամեն ինչի ինքնուրույն է հասել, վաղ տարիքից աշխատել է։ Ուզում էր ճանաչված լինել, չէր ուզում ոչ մի բանից հետ մնալ, որոշել էր վերադառնալուն պես ծաղկի սրահ բացել։ Ասում էր՝ մա՛մ ջան, որ գամ, ամեն ինչ լավ կլինի»,- պատմեց տիկին Գրետան։

Մայրն ասում է՝ ապագայի հետ կապված մեծ երազանքներ ուներ, ամեն կերպ հասնում էր նպատակներին․ «Մեծ սիրտ ուներ Նարեկս, բոլորին սիրում էր, օգնում, բոլորի հետ սիրով էր․ այդպես էր նաև ծառայության մեջ»,- նշեց տիկին Գրետան։

Նարեկի հետ վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 25-ին. մայրը հիշում է, որ այդ օրը որդին ուրախ էր, սակայն ուրախության հետ մեկտեղված թախիծ կար նաև․

«Երկու օր առաջ զորավարժությունների էին մասնակցել, որախ էր, որ գերազանց էր հանձնել, բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր ունի։ Շատ էինք կարոտել, վերջին անգամ տեսել էինք 2019 թվականի հոկտեմբերի 17-ին՝ իր ծննդյան օրը․ չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ որդիս չկա»։

Նարեկը Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից էր․ գյուղի փողոցներից մեկը հերոսի անունով է կոչվել, շուտով դպրոցում նրա անվան դասասենյակ կբացվի։

«Ասում էր՝ այնպես պետք է ծառայեմ, որ պատվով վերադառնամ ու բոլորը խոսեն իմ ծառայության մասին․ այդպես էլ եղավ, բայց, ափսոս, Նարեկս հետ չեկավ․․․»։

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օրվա խորհուրդ «Հրապարակ» Փաշինյանը պաշտոններ կառաջարկի՞ իր հետ համերաշխ ուժերինԱլեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Աջափնյակի թաղապետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Փաշինյանը ժողովրդի 26.49 %-ի վարչապետն է«Հրապարակ». Զորքն առաջնագծից դուրս կբերեն«Իրավունք»․ Սիփան Փաշինյանն արդեն իրեն Իջեւանի քաղաքապետ է համարում«Հրապարակ». Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ«Իրավունք»․ Արա­յիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի. Սամվել Բաբայան«Հրապարակ». ՔՊ ցուցակի մինչեւ 90 համարը կանցնի խորհրդարան. ով է լինելու ԱԺ նախագահըԵրեւանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ (տեսանյութ)Արմավիրի մարզում ВАЗ 2115-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին. կան վիրավորներՄեր երկիրը ցավալիորեն դարձել է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման ասպարեզ. ՈսկանյանԱրմեն Չարչյանի կալանավորման միջնորդության քննության գործով դատական որոշումը կհրապարակվի հունիսի 23-ին. փաստաբան Մենք քաջ հասկանում ենք, որ այս ծանր պարտավորությունը, որ դրվել է մեր ուսերին, պահանջում է տքնաջան աշխատանք. Պապիկյան«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը դիմել է ՀՀ ՄԻՊ-ին «Քաղաքապետարանը՝ ոստիկանության օգնությամբ ջարդ ու փշուր է անում մարդկանց սեփականությունը». փաստաբան (տեսանյութ) Լևոն Արոնյանն աշխարհի Գավաթում կներկայացնի Հայաստանը «Պարգևատրում` 65.875.444 դրամ». ԱՆ-ն կորոնավիրուսի կանխարգելման շրջանակներում ծախսերի մասին տեղեկատվություն է ներկայացրել Եկեղեցականների հետ պիտի հրատապ բացատրական զրույց անցկացվի. ՔՊ խոսնակ Վանաձորի 23/47 տեղամասում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ. Արթուր ՂազինյանՀայաստանը առերեսվելու է մի քանի լուրջ մարտահրավերների. Վարդան Օսկանյան. Civinet.am Ռյազանում զույգը սեքսով է զբաղվել լողափին (տեսանյութ)Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների երկրորդ համաժողովին մասնակցել է շուրջ 100 մանկավարժ Լուկաշենկոն շնորհավորել է ՓաշինյանինՀոսանքազրկումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա. Դանիել Իոաննիսյան Սա ուղղորդում չէ, ընտրությունից հետո որևէ արձագանք, ռեպրեսիա չի լինելու․ Արմեն Չարչյան․ Tert.am (տեսանյութ) Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալԸնտրողն ահազանգում է` քվեարկությանը մասնակցել է, բայց հրապարակված ընտրացուցակում իր ստորագրությունը բացակայում է Հայտնի է դարձել Սվետլանա Լոբոդայի և հայ օլիգարխի սիրավեպի մասին (լուսանկար)ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները կայցելեն Հայաստան Հորդորում ենք ներկա իշխանությանը ձգտել հասնելու գործուն ժողովրդավարության նշաձողերին. ՀԲԸՄ-ն շնորհավորել է Փաշինյանին Ողբերգական ավտովթար` Արարատի մարզում. 16-ամյա տղան մահացել է. 13-ամյա տղայի կյանքի համար բժիշկները պայքարում ենԱրթուր Դանիելյանը լքում է քաղաքականությունըՆիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ ՔոչարյանինԱրայիկ Հարությունյանը հանդիպում է Ադրբեջանի ԱԱԾ-ի պետի հետ և գաղտնի քննարկումներ ունենում. արցախցի Հիմարություն է կարծել՝ հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, կառչած եմ աթոռից. Արայիկ Հարությունյան Հինավուրց քաղաքակրթության օրրան այս  երկիրը օխլոկրատիան չի կործանի. Քաջարանի քաղաքապետԱլբերտի ու Էրիկի միջեւ բարեկամական կապը չբացահայտելու համար լռում էի. Արտակ ՀովհաննիսյանԿարին Տոնոյանը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Իրականում հայ ժողովրդի փոքրամասնությունն է միայն քվեարկել Նիկոլի ոչ ու փուչ կուսակցության օգտին. Արմեն ԱյվազյանՀաղորդավարուհին ուղիղ եթերում ներկայացել է առանց ներքնազգեստի (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից չի հեռանում (տեսանյութ) Վերաքննիչ վարչական դատարանը Տիրան Խաչատրյանի վերաբերյալ որոշում է կայացրել Ի՞նչ է թաքցնում Անահիտ Ավանեսյանը. միլիոնավոր դոլարների օժանդակության հետքերովՀայկ Չոբանյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Արդյունաբերական քաղաքի նախագիծը, անդրադարձել Ինժեներական քաղաքի ծրագրինԼոռվա մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետինՖրանսիան վերահաստատում է աջակցությունը ՀՀ սուվերենությանը և տարածքային ամբողջականությանը. Ֆրանսիայի ԱԳՆ 70-ից ավելի ընտրատեղամասերում վերահաշվարկ տեղի կունենա «Լիովին սխալ է մեկնաբանվել իմ այցը ՔՊ գրասենյակ». Արայիկ Հարությունյանի ելույթն իր հրաժարականը պահանջող քաղաքացիների առջև
Ամենադիտված