Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ) Միջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլին ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցը Արագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումից Տարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ին Գյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվում Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ Փաշինյան Մայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործի 

Արարատ Միրզոյանը խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը բարձրացրել է հայ գերիների հարցը

Հասարակություն

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Խորհրդարանականների դերը միջազգային խաղաղության եւ վստահության ամրապնդման գործում» խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների հարցը: 

Միրզոյանը նախ ընդգծել է այս տարվա ապրիլի 14-ին կայացած Թուրքմենստանի Ազգային ժողովի (Միլի Գենգեշ) առաջին գումարման Ժողովրդական խորհրդի (Խալք Գենգեշի) առաջին նիստի կարեւորությունը: «Այս նշանակալի իրադարձությամբ ավարտվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որը նախաձեռնվել էր դեռ 2019-ին եւ այդ կապակցությամբ թույլ տվեք շնորհավորել բոլորիդ եւ մաղթել ձեզ նոր նվաճումներ, խաղաղություն եւ բարգավաճում»,-նշել է ԱԺ նախագահը:

Նա հիշեցրել է, որ Թուրքմենստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը /Ասամբլեան/ միաձայն ընդունել է բանաձեւ՝ հռչակելով 2021 թվականը Խաղաղության եւ վստահության միջազգային տարի, որի համահեղինակն էին աշխարհի 73 երկրներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունը:

«Այս իրադարձությունն անկասկած վկայում է համաշխարհային հանրության աջակցության մասին՝ Թուրքմենստանի խաղաղ եւ չեզոք արտաքին քաղաքականությանը, որն իրականացվում է հանուն համընդհանուր խաղաղության, անվտանգության եւ կայուն զարգացման ապահովման: Անցյալ տարի Թուրքմենստանում նշվեց ՄԱԿ-ի կողմից մշտական չեզոք կարգավիճակի ճանաչման 25-ամյակը, որը երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմքն է: Չեզոքության հռչակմամբ Թուրքմենստանը մտավ իր պատմության նոր փուլ, որի նպատակն էր զարգացնել միջպետական հարաբերություններն աշխարհի բոլոր պետությունների հետ բարիդրացիության, հավասարության եւ փոխադարձ շահերի հարգանքի սկզբունքներով: Թուրքմենստանի մշտական չեզոքությունը միջազգային խաղաղ փոխգործակցության հաստատման արդյունավետ գործիք է` նպաստող կայունության եւ անվտանգության ապահովմանը»,-ասել է Միրզոյանը:

Նա ընդգծել է, որ արագ փոփոխվող աշխարհում միջազգային համագործակցությունը, որը հիմնված է վստահության վրա, հանդիսանում է համաշխարհային հանրության առջեւ ծառացած խնդիրների լուծման ամենակարեւոր եւ արդյունավետ միջոցը:

«Խորհրդարանականները՝ որպես իրենց ժողովուրդների ընտրված ներկայացուցիչներ, ունեն ամենակարեւոր գործառույթները` նպաստելու միջազգային խաղաղության եւ վստահության ամրապնդման գործընթացներին, որոնք, իհարկե, հիմնված են ներառական եւ կառուցողական երկխոսություն ապահովելու խնդրի վրա: Եվ օրենսդիրները կարող են կարեւոր դեր ունենալ նման երկխոսության կազմակերպման գործում, որն ուղղված է ապահով, հուսալի, կայուն եւ խաղաղ համայնքի ստեղծմանը»,-ասել է Միրզոյանը:

Նա նշել է, որ միջխորհրդարանական երկխոսության ակտիվացումը կարող է ամուր հիմք հանդիսանալ վստահության ամրապնդման համար` նպաստելով երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հումանիտար համագործակցության ներուժի աստիճանական աճին:

«Միեւնույն ժամանակ, գործընկերներ, անցյալ տարի մենք բոլորս ականատես եղանք այնպիսի գործողությունների եւ քաղաքականության, որոնք հակասում են մեր երկրների ժողովուրդների խաղաղասեր նկրտումներին: Չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին եւ համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանը 2020 թ. սեպտեմբերի վերջին՝ Թուրքիայի լիակատար եւ բացահայտ աջակցությամբ եւ Մերձավոր Արեւելքի տարբեր ահաբեկչական կազմակերպությունների վարձու գրոհայինների ներգրավմամբ, սանձազերծեց մասշտաբային ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ»,-ասել է ԱԺ նախագահը:

Նա տեղեկացրլ է, որ պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը նպատակաուղղված կրակել են խաղաղ բնակիչների եւ կենսական ենթակառուցվածքների վրա, պղծել եւ ոչնչացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը, ներառյալ տաճարները, եկեղեցիները եւ այլ կրոնական եւ պատմական հուշարձաններ, ինչպիսիք են հայկական մարշալների եւ գեներալների հուշարձանները, ովքեր Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռվել եւ ջախջախել են նացիզմն ու ֆաշիզմը: Խաղաղ բնակչության դեմ օգտագործվել է քիմիական զենքի տարրեր պարունակող զինամթերք: «Մինչ օրս Ադրբեջանը կոպտորեն խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները եւ շարունակում անօրինական կերպով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց: Կան անվիճելի եւ հաստատված փաստեր՝ ինչպես են բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել եւ նույնիսկ սպանվել: Այս հանցագործությունները նկարահանվել եւ տարածվել են սոցիալական ցանցերում եւ լայնորեն հավանության են արժանացել ադրբեջանական հասարակության շրջանում:Իսկ վերջերս Բաքվում Լեռնային Ղարաբաղի պատերազմին նվիրված այսպես կոչված «այգու» բացումը մարդատյաց ու ազգամիջյան ատելության վառ վկայությունն է»,-ասել է Միրզոյանը:

Նա շեշտել է՝ միայն ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների վերացումը եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ)Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համարԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանԱյս երկրում կա՛մ մենք պետք է ապրենք կա՛մ իրենք. Երկրի ղեկավարը պետք է հեռանա. Տավուշի թեմի առաջնորդ Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցումՄիջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլինՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցըԱրագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումիցՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ինԳյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվումՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործիԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըՀանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես ԱվետիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ ԱնանյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ ԶաքարյանՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՔաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էԱռաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել էՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. ՇարմազանովՈւՂԻՂ. Տավուշեցիները վաղ առավոտից հավաքվել են. բողոքի ակցիա են իրականացնում թշնամուն հանձնվող 4 գյուղերի և տարածքների որոշման դեմԱպրիլի 20. Օրվա խորհուրդՏավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ«Հրապարակ». Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Դատավորի մեքենայից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված և խոշոր չափի գումար․ «դարի կողոպուտի» հետքերովԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Փաշինյանի նախկին խորհրդականԱդրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»«Զանգեզուրի միջանցքը» կորցնելը, ադրբեջանցի փախստականների վերադարձը իրական են դառնալու. «Հրապարակ» թերթի խմբագիրՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էրԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվելԻնչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումՈսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»
Ամենադիտված