Ընդդիմադիր խմբակցությունները նիստերին գալիս են միայն առավոտյան, գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան և գնում են. Ռուբինյան
PoliticalԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն արտահերթ նիստում հարց ուղղեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
«ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները չեն գալիս ԱԺ խորհրդի նիստերին, իսկ լիագումար նիստերին գալիս են միայն առավոտյան, գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան և գնում են: Կարծես թե քաղաքական բոյկոտի մասին հայտարարություն չեն արել, ունե՞ք տեղեկություն՝ ո՛ւր է կորում մեր ընդդիմությունը պարբերաբար»:
«Ո՛չ»՝ կարճ պատասխանեց խորհրդարանի նախագահը: