Երևանում անհայտ անձինք պղծել են Մահաթմա Գանդիի արձանը
ОбществоԵրևանում անհայտ անձինք պղծել են հայատյաց և Աթա Թուրքի դաշնակից Մահաթմա Գանդիի արձանը։ Այս մասին գրում է «Այլընտրանքային քաղաքապետարան» ֆեյսբուքյան էջը:
««Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմը օրերս խորհրդանշական ակցիա է իրականացրել, և պայքարելու է հայատյաց գործչի արձանը մեր մայրաքաղաքից հեռացնելու համար և հեռացնելու ենք։
Խնդրում ենք մեր հայրենակիցները ցուցաբերեն համբերություն և դիմանանք այս հայատյաց գործչի արձանի ներկայությանը՝ մինչև հեռացնենք։
«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան նախաձեռնության մամլո ծառայություն»,- ասված է հրապարակման մեջ: