Ռոնալդուին բռնաբարության մեջ մեղադրած մոդելը պահանջում է տասնյակ միլիոնավոր եվրոների փոխհատուցում
СпортՆախկին մոդել Քեթրին Մայորգան, ով նախկինում մեղադրել էր Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» խաղացող Կրիշտիանու Ռոնալդուին բռնաբարության մեջ, կփորձի որպես փոխհատուցում պորտուգալացուց 56,5 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ մոտ 79 միլիոն դոլար փոխհատուցում ստանալ, հայտնում է Mirror-ը:
Այս գումարին գումարվում են 2,5 միլիոն փաստաբանական վարձավճարները: Ինչպես ավելի վաղ պնդում էր Մայորգան, 2009 թվականին Ռոնալդուն բռնաբարել է նրան Լաս Վեգասում, ինչը խաղացողը կտրականապես հերքում է: Հաղորդվում էր, որ 2010 թվականին խաղացողի կողմը տուժածին վճարել է 375,000 ԱՄՆ դոլար: Կողմերը պայմանավորվել են չբացահայտել մանրամասները, և տուժողի կողմը ստիպված է եղել հրաժարվել մեղադրանքներից: 2018 թվականի հոկտեմբերի սկզբին Լաս Վեգասի ոստիկանությունը հաստատեց, որ Ռոնալդուի դեմ գործը վերսկսել է: 2020 թվականի հուլիսին Նևադայի նահանգի դատախազությունը որոշում կայացրեց, որ Ռոնալդուն չի մեղադրվի բռնաբարության մեջ, քանի որ «սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքները չեն կարող ապացուցվել»: