Քերոբյանը գյուղատնտեսությունից հեռու է, մինչև ե՞րբ է նախարար լինելու. աշխատակից
SocietyՔերոբյանն այն մարդն է, որը գյուղատնտեսությունից հեռու է, այդ պատճառով էլ կրճատում է գյուղոլորտի 69 հաստիք: Մտածում է՝ մենք հաստոց ենք, կամ հեռախոսով ենք այդ հարցերը լուծելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասացին բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները:
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ պայքարելու են մինչև վերջ, դիմելու են համապատասխան բոլոր կառույցներին, այդ թվում՝ վարչապետին:
Ցուցարարը մտահոգություն հայտնեց, թե մինչև երբ է Քերոբյանը նախարար լինելու. «Իր՝ նախարար դառնալուց 5-10 օր հետո որոշեց, որ այս վարչությունն այլևս պետք չէ, մինչդեռ չի այցելել և չի տեսել ոչինչ, պարզապես անհիմն կրճատումներ է սկսել»,- նկատեց ակցիայի մասնակիցը:
«Ինչպես կարելի է ասել՝ ավելի արդյունավետ ենք ուզում աշխատել՝ անցնելով թվայնացման, եթե գյուղացին չգիտի, թե դա ինչ է. մտնում է իր հող ու դուրս է գալիս: Ինքը չի շփվում գյուղացիների հետ, չի օգնում նրանց»,- նկատեց մեկ այլ ցուցարար: