Նիկոլը սրբություն է արագ հարստացած և վերջապես փողի գինը հասկացած սիսակների համար. Մկրտչյան
ԲլոգոսֆերաԿա մի նուրբ ձևակերպում` մոլորված քաղաքացիներ: Այս մասին ֆեյսբուքում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը.
«Եկեք լինենք անկեղծ` այլևս չկան մոլորվածներ: Այդ «մոլորվածները» ֆեյսբուքում չանիծող և նիկոլի ինչ որ բան չուտող, բայց հազարավոր տղերքի կործանված կյանքերը հանդուրժող ՀՀ քաղաքացիներն են:
Այսօր արդեն անհնար է մոլորված լինել նույնիսկ եթե կարդալ ու գրել չգիտես:
Նիկոլը սրբություն է արագ հարստացած և վերջապես փողի գինը հասկացած սիսակների համար:
Նիկոլը սրբություն է միլիցեքի համար:
Նիկոլը սրբություն է կայանալու շանս չունեցող և դրա համար կայացածներին ատող մարդկանց համար:
Նրանք շատ են ու նրանց ձայնը Նիկոլինն է: Ու Նիկոլը դա գիտի:
Ասում էն հայը հայի դեմ չպետք է կռվի: Համաձայն չեմ` երբեմն պետք է: Հայ մնալու համար է պետք»: