Վտանգի զգացումն է մեզ ստիպել համախմբվել. Արա Զոհրաբյան (տեսանյութ)
Քաղաքական«Այն առիթը, որը ստիպել է համախմբվել և ձեզ էլ համախմբել այդ գաղափարի շուրջ, վտանգի զգացումն է։ Մենք զգում ենք վտանգը։ Պատերազմից հետո հասկացանք, որ մեր հասարկության մի զգալի մասը չի զգում վտանգ։ Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ մենք ընդհանուր գտնվում ենք թմբիրի մեջ, մենք քնած ենք»,- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության համագուրին իր ելույթում ասաց նորաստեղծ կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։
Նա թեև նշեց՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դասվելու է սնկի պես աճող կուսակցությունների շարքին, ինչն անլրջացնում է գործընթացը, սակայն մատնանշեց իրենց անելիքը, թե ինչով են տարբերվելու մյուսներից․ «Ես վստահ եմ, որ ստեղծված և ստեղծվող կուսակցությունների մեծ մասը նույն վտանգի զգացումով և երկրի համար ինչ-որ բան անելու մղումով են առաջ գնում։ Մենք հասկանում ենք, որ չպետք է դառնանք խոստում տվող և ոչինչ չանող կուսակցություն»,- նշեց Զոհրաբյանը մատնանաշելով, թե որն է իրենց կուսակցության առաքելությունը։
Մանրամասները՝ տեսանյութում